«Այդ ցանկը տեսնելով՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես պատգամավոր՝ ինձ շատ լավ զգացի, որովհետև տխուր կլիներ, որ լինեին մարդիկ, որոնք իրենց գործողություններով առաջնորդվում են ՀՀ շահով և հիմա նման անհեթեթ տեքստի տակ ստորագրեին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով Քոչարյանին սատարողների հայտարարությանը։
Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, որ մեր հասարակությունը շարունակում է շատ առողջ մնալ։
«Իրականում Արցախի և Հայաստանի անվտանգության ամենամեծ վտանգողները այդ ցուցակում են։ Այսօր իրենց գործունեության ողջ իմաստը Հայաստանի և Արցախի անվտանգությանը հարվածելն է»,-հավելեց պատգամավորը։