Ռուսաստանի և Թուրքիայի ֆինանսների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների և վճարումների վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ֆիննախը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
«ՌԴ կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև կայացավ համաձայնագրի ստորագրում հաշվարկների ու մշակումների մասին՝ ուղղված միջբանկային փոխգործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև ՌԴ-ի և Թուրքիայի տնտեսավարող սուբյեկտների միջև հաշվարկների անընդհատության ապահովմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմից համաձայնագիրն ստորագրել է առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, թուրքական կողմից՝ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը:
«Համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ ու իրավահավասար առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման ու զարգացման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: