Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

FAST-ի հիմնադիր-նախագահը մասնակցեց WCIT-ի շրջանակում կազմակերպված բարձր մակարդակի քննարկմանը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային կոնգրեսի` WCIT-ի շրջանակում հոկտեմբերի 7-ին, կայացավ նշանակալի միջոցառումներից մեկը` «Տեխնոլոգիաների ուժը` հանուն ազդեցության. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ» քննարկումը, որը կազմակերպվել էր Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ ջանքերով:

«Տեխնոլոգիաների ուժը` հանուն ազդեցության. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ» քննարկմանը ներկա էին բարձր տեխնոլոգիաները համակարգող ոլորտի նախարարներ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների բարձրաստիճան կառավարական պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, ՄԱԿ-ի Զարգացման գործակալությունների, բիզնես համայնքի, հետազոտական և կրթական ինստիտուտների ներկայացուցիչներ, ովքեր քննարկեցին, թե ինչպես ՍԾՏՀ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս նորարարական տեխնոլոգիաները և դրանց առաջարկած լուծումները ծառայեցնել պետական քաղաքականության կայացմանը` համակարգային փոփոխություններին և կայուն զարգացմանը:

Հայաստանի գիտությունների և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր-նախագահ Արմեն Օրուջյանը ևս մասնակցեց «Տեխնոլոգիաների ուժը` հանուն ազդեցության. տարածաշրջանային համագործակցության հեռանկարներ» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը և հանդես եկավ «Ինովացիոն Հայաստան 2041: Էկոհամակարգի մոտեցում» ելույթով, որում անդրադարձավ կայուն զարգացման նպատակներին և հիմնադարամի որդեգրած մոտեցմանը: Իր խոսքում Օրուջյանը նշեց, որ կայուն զարգացման նպատակների վրա կենտրոնանալու փոխարեն FAST-ը որդեգրեց յուրահատուկ մոտեցում. «Մենք սկսեցինք մտածել, թե 2019թ-ին գիտության և տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների դեպքում, ի՞նչ է հարկավոր մարդու հաջողության հասնելու համար: Ինչպե՞ս ստեղծել էկոհամակարգ, որն ամենաարդյունավետն է մարդկանց ապագայի համար»:

Որպես ինովացիոն էկոհամակարգի ձևավորման հիմնական գործոն բանախոսը կարևորեց կրթության որակի ապահովումը. «Կայուն զարգացման չորրորդ գործոնը որակյալ կրթությունն է: Մենք դիտարկում ենք ամբողջ սպեկտորը, ուսումնասիրելով երեք հիմնական բաղադրիչները` ենթակառուցվածքը, մարդկային կապիտալը և կրթական ծրագիրը»:

Նշենք, որ տեխնլոգիական հոկտեմբերը շարունակվելու է FAST հիմնադրամի կողմից կազմակերպված «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ով, որն այս տարի կրում է «Վերափոխելով բանականությունը» խորագիրը: (GIF19: Transforming Intelligence): Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանը կհյուրընկալի Facebook AI-ի, Google DeepMind-ի, GoogleBrain-ի, Microsoft-ի, նորարարական ոլորտի այլ հեղինակավոր կազմակերպությունների, աշխարհի առաջատար համալսարանների և Սիլիկոնյան հովտում գործող ամենահաջողակ ստարտափերի ներկայացուցիչներին: GIF19: Transforming Intelligence ֆորումը բացառիկ հնարավորություն կընձեռի ոչ միայն ունկնդրել 19 երկրների 80-ից ավել խոսնակներին, այլ նաև բանավիճել արհեստական բանականությանը վերաբերող տարատեսակ թեմաների շուրջ և մասնագիտական կապեր հաստատել նրանց հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում