Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ երկիրը վճռականություն և ուժ ունի իր ծրագրերը կյանքի կոչելու, երբ հարցը վերաբերում է ազգային անվտանգությանը, և այն հնարավոր չէ վերահսկել սպառնալիքների միջոցով, հաղորդում է Daily Sabah-ը:
«Թուրքիան ոչ մի դեպքում չի ընդունի իր սահմանների մոտ ահաբեկչական միջանցքի կամ ահաբեկչական պետության ստեղծումը, անկախ նրանից, թե դա ինչ գնով կլինի»,- ասել է Օքթայը:
Նա հավելել է, որ Թուրքիան կպահպանի իր մոտեցումը սիրիացիների ապագայի հարցում, տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկործանի Թուրքիայի տնտեսությունը, եթե Անկարան թույլատրելիի սահմաններից դուրս որևէ գործողություն ձեռնարկի: