Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Տիգրան Խաչատրյանը Մոլդովայի գործընկերոջ հետ քննարկել է տնտեսական հարաբերությունների խորացումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Մոլդովայի էկոնոմիկայի և ենթակառուցվածքների նախարար Վադիմ Բրինզանին։

Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վադիմ Բրինզանը նշել է, որ տպավորված է Հայաստանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովով և շնորհակալություն հայտնել նախարարին ընդունելության համար։ Նրա խոսքով՝ Մոլդովայում ևս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը երկրի տնտեսական քաղաքականության առաջահերթություններից է։

Երկու նախարարները քննարկել են Հայաստանի և Մոլդովայի միջև առևտրային հարաբերությունների ներկայիս վիճակը՝ ընդգծելով, որ իրական ներուժը արտացոլված չէ առկա վիճակագրական ցուցանիշներում, և այդ համատեքստում համագործակցության լայն դաշտ է առկա։ Տիգրան Խաչատրյանը և Վադիմ Բրինզանը պայմանավորվել են շարունակել քննարկումները երկու երկրների տնտեսական հնարավորությունների համադրման վերաբերյալ։

Վադիմ Բրինզանի խոսքով՝ Հայաստանը տպավորիչ արդյունքներ է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում։ Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշել է, որ պատրաստակամ է կիսվել տնտեսական գործունեության ոլորտում կոռուպցիայի բացառմանն ուղղված քայլերի փորձով։

Կողմերը քննարկել են նաև Եվրամիության հետ բազմակողմ հարաբերությունների զարգացման շրջանակում տարատեսակ ծրագրերի շուրջ փոխգործակցության հնարավորությունները։

Երկու երկրների էկոնոմիկայի նախարարներն անդրադարձել են գործարար շրջանակների կապերի սերտացմանը, առաջիկայում սպասվող բիզնես խմբերի հանդիպումներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում