Ես կարծում եմ, որ ձմեռային ամիսներին թանկացում չի լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով գազի գնի վերաբերյալ ՌԴ-ի հետ բանակցություններին:
«Ապագայի համար էլ պետք է աշխատենք, շարունակենք բանակցել, փորձենք այնպես անել, որ ընդհանրապես չլինի»,-ասաց նա: Հարցին, թե դա իրատեսական համարում եք, փոխվարչապետը պատասխանեց, որ մոտ ժամանակահատվածի համար, կարծում է, իրատեսական է: «Հնարավոր է գտնել մեկ բաղադրիչ, որ չհանգեցնի թանկացման»,-ասաց նա: