Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Ծակ ջինսերով ման եկողները Քոչարյանի օրոք դարձան միլիարդատեր. չե՞ս ամաչում, Զորի՛, նրան քաղբանտարկյալ ես հռչակում

«Հե՛տ գնացեք ու նայեք մինչև հեղափոխությունը երկրում տիրող իրավիճակին՝ թե՛ քաղաքական, թե՛տնտեսական, թե՛ բարոյահոգեբանական։ Այդ մթնոլորտի հիմնական պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է. չե՞ք ամաչում նրան քաղբանտարկյալ եք հռչակում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հաջակցություն Քոչարյանի տասնյակ գործիչների հայտարարությանը՝ ասաց «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը։

Շարունակելով իր միտքը՝ մեր զրուցակիցն ասաց. «Տնտեսությունը սկսել է քանդվել առաջին նախագահի օրոք, բայց խորացել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Թալանը մեծ մասշտաբների է հասել հենց իր ժամանակ, կոռուպցիան ծաղկել է իր ժամանակ, Հայաստանը իր ժամանակ տեղափոխվել է ՄԱԿ անդամ 133 պետություններից 129-րդ հորիզոնականը։ Մեր կառույցը, որ 2012-2014 թվականներին զբաղվել է հակակոռուպցիոն գործունեությամբ, մեր մասնագետները ներկայացրել են նրա հարստության չափը. չկա աշխարհում այդպիսի ղեկավար։ Միացյալ Նահանգների ղեկավարը միլիարդատեր է, բայց իր բիզնեսով է հասել դրան, ժողովրդից չի գողացել։ Հիմա այդ բոլորը, որ պաշտպանում են Քոչարյանին, հարց եմ տալիս՝ չե՞ն ամաչում։ Այդպես լավ չէ, թող բերեն ազգային հերոսի կոչում տան՝ նրան, Սերժ Սարգսյանին, մյուս թալանչիներին»։

Մարգարյանը հայտարարության տակ ստորագրողներին կոչ է անում դուրս գալ փողոց ու հարցնել հասարակ ժողովրդին. «Նույն Զորի Բալայանը չի՞ ամաչում, ես հարգում եմ մեր ժողովրդի լավագույն՝ ղարաբաղյան հատվածին, բայց առանձին անհատներ ստեղծել են ղարաբաղյան կլան ու միացել թալանին։ Զորի՛, չե՞ս ամաչում այդպիսի բաներ ես ասում, բա որտե՞ղ են քո ժողովրդապաշտ զգացմունքները։ Ես կատեգորիկ դեմ եմ նման հայտարարություններին։ Ու ավելին՝ պնդում եմ, դեռ պետք է վերադառնալ Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը»։

Գառնիկ Մարգարյանը ասում է՝ միայն կույր մարդը չի կարող տեսնել վարչապետ Փաշինյանի կատարած աշխատանքը. «Երկրում տեղի ունեցան համապետական ընտրություններ՝ առանց փողի, կաշառքի, առանց վարչական ռեսուրսի կիրառման, ու դա ժողովրդավարության հաստատման առումով մեծ քայլ էր։ Դրան հաջորդել են բազմաթիվ բարեփոխումներ սոցիալական, տնտեսական ոլորտում, էլ ինչո՞ւ են ասում՝ երկիրը տանում է կործանման։ Ի՞նչն է կործանում, որ իրենք 16 հազար դրամ թոշակ էին տալիս, Նիկոլ Փաշինյանը դարձրեց 25 հազար, որ ինքը մինիմալ աշխատավարձն է բարձրացնում, հունվարի 1-ից թոշակները բարձրացնում է, ո՞րն է կործանում։ Իսկ ի՞նչ էր կատարվում իրենց ժամանակ՝ առաջանում էին վարչապետներ, մկնիկներ, որոնք ծակ ջինսերով ու վարտիքներով էին ման գալիս, ու տեսեք, թե ինչ հարստություն դիզեցին։ Մենք 20-ից ավելի նախարարի անուն ենք տվել, որոնք զրոյական կարգավիճակից կոռուպցիայի շնորհիվ ոչ թե միլիոններ, այլ միլիարդներ են դիզել։ Իսկ ո՞վ էր նրանց հովանավորում՝ սկզբում Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը»։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալն այն էր, որ չսկսեց Հոկտեմբերի 27-ի բացահայտումից. «Եթե այդ հանցագործությունը բացահայտվեր, պատվիրատուները բացահայտվեին, մասնակիցների մասին իմանայինք, այդ մարդկանց մեծ մասն այսօր կլռեր ու չէր պաշտպանի։ Քոչարյանը ոչ միայն Մարտի 1-ի, այլև Պոպլովոկի, Հոկտեմբերի 27-ի, մի շարք այլ սպանությունների համար պետք է պատասխանատվության ենթարկվի։ Սա իմ գնահատականն է, որը երբեք չի փոխվելու»։

Մարգարյանը վրդովվում է, երբ Քոչարյանին քաղբանտարկյալ են հռչակում։ Ասում է՝ քաղբանտարկյալն ինքն է, որ նախկին իշխանությունների հարուցած շինծու գործով մինչ այժմ անցնում է դատական քաշքշուկներով. «Ես Սերժ Սարգսյանի, ԱԱԾ նախկին տնօրենի թելադրանքով հայտնվել էի կալանքի տակ. այդ բոլորն ինձ շատ լավ ճանաչում էին, մի օր չասացին՝ Մարգարյանը քաղբանտարկյալ է։ Ես այդ խմբի ղեկավարի հետ մի քանի անգամ հանդիպել եմ, խոսել ենք Արցախի, Քեսաբի, Սիրիայի խնդիրների շուրջ։ Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանն էլ է նստելու, նա է հրահանգել, որ ես նստեմ։ Հարյուրից ավելի մարդ անմեղ տեղը կալանավորվել է հենց նրանց օրոք, ո՞վ է ասում, որ հանցագործը քաղբանտարկյալ է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում