Սուրեն Արզումանյանը նշանակվեց Հայաստանի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:
53-ամյա Սուրեն Արզումանյանը ավելի քան 30 տարվա մարզչական աշխատանքի փորձ ունի։ 2018 թվականի ամռանը նա եղել է Հայաստանի Մ18 հավաքականի մարզչի օգնականը։ Ավելի քան 12 տարի հանդիսանում է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան հայկական դպրոցի մարզական տնօրենը։
Այս տարիներին նա եղել է JV և Varsity ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների թիմերի գլխավոր մարզիչը։
2011-2012, 2012-2013 և 2015-2016 մրցաշրջաններին Սուրեն Արզումանյանն արժանացել է «Տարվա մարզիչ» (աղջիկների) մրցանակին:
Նա 1995-2008 թվականներին միակ հայազգի մրցավարն է եղել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA):