Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Որ դեպքում ՀՀ հավաքականը կհայտնվի Եվրո-2020-ում. Ֆուտբոլային տենդը մեր երկրում

Հոկտեմբերի 12-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 7-րդ հանդիպումը կանցկացնի՝ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հյուրընկալվելով Լիխտենշտեյնին: 6-րդ տուրից հետո մեր հավաքականը J ենթախմբում 3-րդն է և ընդամենը 3 միավորով է զիջում 2-րդ հորիզոնականում գտնվող Ֆինլանդիային:

Հիշեցնենք, որ ընտրական խմբերում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած երկու հավաքականները անմիջապես իրավունք են ստանում մասնակցելու եզրափակիչ փուլին: Այսինքն՝ մեր հավաքականն ունի բացառիկ հնարավորություն ընտրական ենթախմբից, առանց անցումային հանդիպումներ անցկացնելու, հայտնվելու Եվրո-2020-ում:

Մեր երկրում, ոչ միայն երկրպագուների շրջանում, արդեն իսկ սկսվել է ֆուտբոլային տենդը, որը կավարտվի միայն հոկտեմբերի 15-ին: Այդ օրը Հայաստանի հավաքականը կմրցի Ֆինլանդիայի ընտրանու հետ: Ֆուտբոլասերներից յուրաքանչյուրը վերջին օրերին հաշվարկի միջոցով փորձում է հասկանալ, թե որ դեպքում մեր հավաքականը կամրապնդվի երկրորդ հորիզոնականում և հաստատուն քայլ կկատարի դեպի եզրափակիչ փուլ:

Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ հանդիպումներից առաջ փորձենք հասկանալ, թե որ արդյունքները մեզ համար առավել նպաստավոր կլինեն: Սկսենք ամենակարևորից: Այս պահին առաջնայինը Լիխտենշտեյնի հետ մրցավեճում 3 միավոր վաստակելն է: Հիշեցնենք, որ հունիսին Երևանում կայացած մրցավեճում Հայաստանի հավաքականը Լիխտենշտեյնի նկատմամբ առավելության էր հասել 3:0 հաշվով՝ տոնելով ընտրական մրցափուլում առաջին հաղթանակը:

Հոկտեմբերի 12-ին Ֆինլանդիան մրցակցի հարկի տակ մրցելու է Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Եվրո-2020 ընտրական մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ եթե ընտրական խմբում երկու թիմեր հավաքում են հավասար միավորներ, առաջինը հաշվի են առնվում տվյալ թիմերի միջև անցկացրած հանդիպումների արդյունքները: Մասնավորապես, նախապատվությունը տրվում է մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլ խփած հավաքականին: Հայաստանը Ֆինլանդիային սեփական հարկի տակ զիջել է 0:2 հաշվով, ինչը նշանակում է, որ պատասխան մրցավեճում մեզ համար ամենանպաստավոր արդյունքը խոշոր հաշվով կամ գոնե 3:1, 4:2 հաշվով հաղթանակը կլինի: 2:0 հաշվով հաղթելու դեպքում հաշվի կառնվի խփած և բաց թողած գնդակների տարբերությունը: Բնական է, որ սա այնքան էլ ցանկալի տարբերակ չէ մեզ համար՝ հաշվի առնելով, որ վերջին երկու հանդիպումներում մրցելու ենք Հունաստանի և Իտալիայի հետ:

Մեզ համար խիստ կարևոր է նաև, որ Բոսնիան սեփական հարկի տակ հաղթի ֆիններին։ Եթե առաջիկա երկու հանդիպումներում վաստակենք 6 միավոր և Ֆինլանդիային հաղթենք խոշոր հաշվով, ապա նոյեմբերին Երևանում Հունաստանին հաղթելու դեպքում վերջին տուրից առաջ կնվաճենք Եվրո-2020-ի ուղեգիր: Վերջին տուրում եթե նույնիսկ պարտվենք Իտալիային, իսկ Ֆինլանդիան հաղթի Հունաստանին, մեր հավաքականը կմնա 2-րդ հորիզոնականում, քանզի լրացուցիչ առաջին ցուցանիշով առավելություն կունենա սկանդինավյան հավաքականի հետ:

Շատերը հավանական են համարում նաև այս տարբերակը: Մենք հաղթում ենք Լիխտենշտեյնին, այնուհետև Ֆինլանդիայի նկատմամբ առավելության ենք հասնում մեկ գնդակի տարբերությամբ, իսկ ֆինները մեզ հետ խաղից առաջ ոչ-ոքի են խաղում Բոսնիայի հետ։ Իրադարձությունների նման զարգացման պարագայում կունենանք երկու միավորի առավելություն Ֆինլանդիայի նկատմամբ: Այս դեպքում մեզ անհրաժեշտ կլինի վերջին երկու հանդիպումներում ևս վաստակել 6 միավոր: 4 միավոր վաստակելու դեպքում ըստ ամենայնի կհավասարվենք ֆինների հետ, սակայն լրացուցիչ ցուցանիշով կհանգրվանենք 3-րդ հորիզոնականում:

Նշենք, որ վերջին երկու տուրերում Ֆինլանդիան մրցելու է Լիխտենշտեյնի և Հունաստանի հետ: Հավանականությունը մեծ է, որ այս մրցավեճերում ֆինները կվաստակեն 6 միավոր: Մեզ համար ամենաանցանկալի զարգացումը կլինի թերևս Ֆինլանդիայի հաղթանակը Բոսնիայի նկատմամբ: Այդ պարագայում մեզ ուղղակի անհրաժեշտ կլինի հաղթել Ֆինլանդիային գոնե երկու գնդակի տարբերությամբ: Այդ դեպքում մենք միավորների քանակով կհավասարվենք և ստիպված կլինենք հույների և իտալացիների հետ հանդիպումներում պայքարել 6 միավորի համար: Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ մրցավեճերում նույնիսկ 4 միավոր վաստակելու դեպքում մեր հավաքականը գործնականում կկորցնի հնարավորությունը 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու: Ուստի առաջին հանդիպումներում մեր հավաքականի միավորներ կորցնելու պարագայում հնարավորությունների մասին խոսելն ուղղակի պատեհ չենք համարում:

Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Հունաստանին հաղթելու դեպքում Իտալիան կունենա 21 միավոր և ընտրական փուլի ավարտից 3 տուր առաջ կնվաճի եզրափակիչ փուլի ուղեգիր: Հունաստանն իր հերթին վաղուց է կորցրել հնարավորությունը երկրորդ հորիզոնականի համար պայքարելու: Ենթադրվում է, որ վերջին հանդիպումներում թե Իտալիան և թե Հունաստանը մոտիվացված չեն լինի: Բայց այս մասին խոսելը դեռ վաղ է: Առջևում Լիխտենշտեյնի հետ հանդիպումն է, և մեր գլխավոր նպատակն այս պահին առաջին քայլում երեք միավոր վաստակելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում