Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև անվստահության և առճակատման աստիճանը հասել է սահմանին, հաղորդում ՝ ԲԵԼՏԱ-ն:
Բելառուսի առաջնորդի խոսքերով, երկու կողմերի անվտանգության և զինաթափման ոլորտի փորձագետներն անհանգստացած են ստեղծված իրավիճակի համար:
«Մի քանի րոպեի ընթացքում Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն կարող են ոչ կանխամտածված լոկալ հակամարտությունից անցնել մինչև միջուկային պատերազմի»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Նախագահը կարծում է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջին և կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրից դուրս գալուց հետո աշխարհը մոտեցել է անդունդին: