«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հոկտեբերի 8-ի հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ ՀՀԿ ներկայացուցիչների վերջին հայտարարություններին, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ուղղված մեղադրանքներին և նշեց.«Հանրապետականներն արտառոց ակտիվություն են ցուցաբերում, բայց փոխվել է իրենց հռետորաբանության բնույթը։Գնալով դարձան ջղաձիգ և մեր նկատմամբ այդ հռետորաբանությունը սկսվեց կիրառվել այն բանից հետո, երբ մենք նախագծեր բերեցինք, որոնք իրենց ցավոտ տեղերին էին կպնում»։
Ըստ Խաժակյանի՝ կեղծ ընդդիմություն բուծելն ու աշխատեցնելը եղել է հին Հայաստանում և հենց ՀՀԿ-ի կողմից.«Նշանակում էին որևէ մեկին ընդդիմություն, տալիս բիզնեսներ, հիմա դա չկա։ Ուշ թե շուտ այդ աղմուկը պետք է անցնի, որովհետև անպտուղ են իրենց գործողությունները»
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում