ԱՄՆ-ը մշակում Է նոր անհավատալի սպառազինություն, այդ թվում՝ նորագույն նմուշի սուզանավեր: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Նախագահի խոսքից հետեւել Է, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան կողմը կարող Է ցուցադրել զենքի մի քանի նոր համակարգեր: «Ներկայում մենք մշակում ենք անհավատալի նոր զենքեր: Մենք ունենք այնպիսի սպառազինություն, որը ոչ ոք նույնիսկ պատրեկացնել չի կարող,- պնդել Է ԱՄՆ-ի նախագահը:- Մտադիր ենք մի քանի դադար տալ առաջիկա չորս-հինգ շաբաթներին: Նոր համակարգերից մի քանիսը մենք կցուցադրենք, իսկ այլ բաներ՝ ոչ»: ԱՄՆ-ը, նշել Է նա, զարգացնում ու նորացնում Է միջուկային սպառազինությունները: «Մենք կառուցում ենք այնպիսի սուզանավեր, որոնց մասին ոչ ոք մտածել անգամ չի կարող,- հավաստիացրել Է Թրամփը:- Հուսով եմ՝ մեզ երբեք հարկ չի լինի դրանք օգտագործել»։