Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունները բացասաբար կազդեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջզգային կոալիցիայի ջանքերի վրա: Այդ կարծիքը հայտնել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Թուրքիայի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 7-ին Սիրիայի հյուսիս-արեւելքի Էլ Մալիքիա քաղաքի մերձակայքում գրոհել քրդական կազմավորումների շտաբի վրա, որոնք մտնում են «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» կոալիցիայի մեջ:
Այնուհետեւ թուրքական բանակի հրետանին քրդերի դիրքերի վրա կրակ Է բացել Սիրիայի Ռաքքայի նահանգի հյուսիսում:
«Ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում կխորացնեն քաղաքացիական բնակչության տառապանքները, կվիժեցնեն գլոբալ կոալիցիայի ընթացիկ աշխատանքը «Դաիշ»-ի դեմ պայքարում եւ Էլ ավելի կբարդացնեն երկրում ՄԱԿ-ի ղեկավարությամբ խաղաղության հասնելու քաղաքական գործընթացի հեռանկարները»,- գրել Է Մոգերինին Twitter-ի իր Էջում: Հոկտեմբերի 7-ին Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտարարել Է, որ Թուրքիայի նոր ռազմական գործողությունը, որն ԱՄՆ-ի հետ փոխգործակցությամբ քրդերի դեմ պլանավորվել Է Սիրիայի հյուսիս-արեւելքում, վիժեցնում Է խաղաղ գործընթացն այդ երկրում: «ԵՄ-ն լիովին պաշտպանում Է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասել Է նա: Մեկնաբանելով Սիրիայի տարածք մինչեւ 2 մլն սիրիացի փախստականների վերադարձնելու Անկարայի պլանները՝ Կոսյանչիչը հայտարարել Է. «ԵՄ-ն գտնում Է, որ փախստականների վերադարձը հնարավոր Է միայն այն ժամանակ, երբ նախադրյալներ կստեղծվեն մարդկային պայմաններում նրանց անվտանգ վերադարձի համար: Մենք գտնում են, որ Սիրիայում այդ պայմանները դեռեւս ստեղծված չեն»։