Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Հակոբ Արշակյանը Բանգլադեշի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ուղիները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է Բանգլադեշի փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների պատվավոր նախարար Զունաիդ Ահմեդ Փալակի գլխավորած պատվիրակությանը։

Զունաիդ Ահմեդ Փալակը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ բավական մեծ պատվիրակությամբ առաջին անգամ են Հայաստանում։Նախարարի հրավերով՝ եկել են մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին («WCIT 2019»), բացի այդ նպատակ ունեն ծանոթանալու բարձր տեխնոլոգիական ոլորտում մեր երկրի ծրագրերին, էկոհամակարգի զարգացմանն ուղղված քայլերին, քննարկելու համագործակցության հնարավորությունները։

Նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է պատվիրակության անդամներին, որից հետո ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակներն ու տեխնոլոգական ոլորտի մեր երկրի առաջնահերթությունները, ծրագրերն ու նպատակները։

Նախարարն ընդգծել է, որ նախարարության գործունեությունը ծավալվում է երեք հիմնական ուղղություններով՝ թվայնացման, ռազմարդյունաբերության և էկոհամակարգի զարգացման։ Այդ երեք բաղադրիչների հենքի վրա էլ կազմվել և մշակվում է նախարարության առաջիկա հինգ տարիների ռազմավարությունը։

Հակոբ Արշակյանը որոշ մանրամասներ է ներկայացրել յուրաքանչյուր ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։ Նա անդրադարձել է տեխնոլոգական ոլորտի հայ մասնագետների գիտական նվաճումներին, առկա ներուժին, ընդգծել դեռևս խորհրդային տարիներին ռադիոֆիզիկայի, միկրոէլեկտորնիկայի և այլ բնագավառներում հայ ինժեներների ձեռբերումները։

Նախարարը նշել է նաև կրթության, ուսման կարևորության մասին, որն առաջնային է յուրաքանչյուր հայ ընտանիքի համար, ուստի կրթությունն ու տաղանդը Հայաստանի էկոհամակարգի բաղկացուցիչն է կազմում։

Հակոբ Արշակյանը ներկայացրել է նաև ստարտափների զարգացմանն ուղղված հայկական մոդելը, նշել արդեն համաշխարհային համբավի հասած հայկական ստարտափ ընկերությունների հաջողությունները:

Նախարարը հյուրերին տեղեկացրել է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին զուգահեռ անցկացվող «Դիջիթեք Էքսպո»-ի մասին և հրավիրել այցելելու ցուցահանդես։

Զունաիդ Ահմեդ Փալակը նշել է, որ շատ կարևոր է իրենց համար ճանաչել Հայաստանը և երկուստեք արդունավետ համագործակցության ուղիներ մշակել։

Նա իր հերթին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի իրենց երկրի ներուժը, էկոհամակարգի, թվային տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված քայլերն ու նպատակները։

Զունաիդ Ահմեդ Փալակը նաև ընդգծել է, որ Բանգլադեշը շատ մեծ շուկա է, որտեղ իրենց գաղափարները կարող են ներդնել հայկական ստարտափները և երկու երկրների համագործակցությունից կարող են շատ լավ արդյունքներ գրանցվել։ Ուստի, շատ կարևոր է, որ այսօր արդեն պատուհան բացվի առաջիկա համագործակցության համար։

Նախարար Հակոբ Արշակյանը հավելել է, որ հայկական կողմը զարգացնում է իր կապերը և պատրաստակամ է համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ձևավորել աշխատանքային խումբ, որտեղ երկրների ոլորտի մասնագետներն կքննարկեն և կդիտարկեն համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում