Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

ՏՏ աննախադեպ համաժողովն ու «թերի» կողմերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում ՏՏ աննախադեպ համաժողով է մեկնարկել: Այս օրերին Երևանում կլինեն ՏՏ ոլորտի գիգանտ- առաջատարները` 70 երկրներից ավելի քան 2500 ներկայացուցչով: Համշխարհային այս համաժողովի երևանյան հավաքն անշուշտ կարևոր է: Բայց այս բարձր նշաձողին զուգահեռ արձանագրենք, որ Հայաստանում չկան Google-ի, Facebook-ի YouTube-ի, Instagram-ի կամ այսպիսի կորպորացիաների ներկայացուցչություններ: Այս ընկերությունները ձգտում են ներկայացուցիչներ ունենալ այն երկրներում, որտեղ շուկան մեծ է, հետևաբար շահերն էլ:

Այնպես որ, եթե խնդիր ունես, օրինակ, Google-ի, Facebook-ի կամ YouTube-ի հետ, կոնկրետ անլուծելի փաստի առջև կանգնես: Այնինչ տեղեկատվական հարթակների հայաֆիկացումը հնարավորություն կտա հայ օգտատերերին օրինական ճանապարհով գումար աշխատել, երկիրն էլ ճանաչելի կդառնա տեղեկատվական քարտեզի վրա:

Մինչդեռ նույնիսկ երևանյան հզորագույն համաժողովի ֆոնին այս կորպորացիաների համար Հայաստանն, ըստ էության, ֆեյք երկիր է, որովհետև շատ օգտատերեր, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փորձում են զարտուղի ճանապարհով այդ իրենց դիտումներով գումար աշխատել, ինչը, ի վերջո, արգելափակման է բերում` կանգնեցնելով ֆինանսական, ինչու չէ, նաև ստեղծագործական խոչընդոտների առջև:

Համաժողովում երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ընդգծեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բանակցություններ է սկսել Youtube-ի և այլ մեծ կազմակերպությունների հետ, որոնց համար Հայաստանում տեղայնացում չունենք, սակայն այլ մանրամասների, արդյունքների նախարարը չանդրադարձավ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Google Developer Group Armenia-ի համակարգող Վարդան Գրիգորյանի հետ: Այս ընկերությունում, ի դեպ, կարող են օգնել կապ հաստատելու հարցում, բայց խնդիրներին լուծում տալ չեն կարող: Վ. Գրիգորյանի խոսքով` Google-ը փոքր երկրներում հետաքրքրվածություն չունի: «Որոշակի խողովակներով իրենց փոխանցվել է, որ մենք չունենք այդ գործիքը, և շատ է հարկավոր։ Ու, ամենայն հավանականությամբ, պետք է որ սառույցը տեղաշարժվի, բայց չգիտեմ` երբ»,- ամփոփել է Վ. Գրիգորյանը: Այսինքն՝ հայ օգտատերերը պետք է առաջիկայում ևս հույսները կտրեն համացանցի միջոցով օրինական գումարներ աշխատելու, հետևաբար հարկային դաշտում հաշվետու լինելու հեռանկարից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում