Ինչպես «Կոմերսանտին» հայտնի է դարձել դիվանագիտական շրջանակներում աղբյուրներից, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Գեորգի Ասատրյանը նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավոր խորհրդական: Նա զբաղվելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և պարոն Սարգսյանի միջև կապերի ամրապնդմամբ, ինչպես նաև երկու երկրների նախագահական վարչակազմերի միջև շփումների ակտիվացմամբ: «Կոմերսանտի» զրուցակիցները պարզաբանել են, որ Գեորգի Ասատրյանին նշանակելու որոշումը կայացվել է հոկտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի Երևան այցից հետո:
Գեորգի Ասատրյանն իր պարտականությունները կատարելու է որպես արտահաստիքային խորհրդական և հասարակական հիմունքներով:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, չնայած սահմանափակ լիազորություններին, շարունակում է զգալի ազդեցություն ունենալ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ: