Հոկտեմբերի 6-ին Երևանում մեկնարկել է WCIT 2019-ը։
««Աջնան» ոչ միայն տեսախցիկ է, այլ այն սպորտային իրադարձությունների թրենինգի մի ամբողջ համակարգ է։ Տվյալ պահին այն, որպես սպորտային խաղ, աջակցում է միայն ֆուտբոլը, սակայն ապագայում մենք նախատեսում ենք նաև բասկետբոլն ու վոլեյբոլը։ Համակարգն բաղկացած է «խելացի» խցիկից, որն ունի արհեստական ինտելեկտ և թույլ է տալիս առանց օպերատորի տեսանկարահանել։ Տեսախցիկն ընդգրկում է ամբողջ ֆուտբոլային դաշտը, իսկ արհեստական ինտելեկտը որոշում է, թե կոնկրետ որ գոտուց պետք է հեռարձակվի ֆուտբոլային խաղը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ajna ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Նիկոլայենկոն։
Մանրամասները՝ տեսանյութում։