«Անակնկալ չկա, կա նույն խմբակների թոթովանքը, որոնք տարիներ շարունակ տարածել են այդ դեզինֆորմացիան, որ իբր իրենք անվտանգությունով են զբաղվում, բայց տեսել ենք, թե ինչպես է իրենց հաջողվել ՀՀ անվտանգությունը և միջազգային վարկը մսխել։ Հետաքրքիր դեմքեր կային, էպոտաժային, ինչպես օրինակ, Զորի Բալայանը՝ իր հայտնի նամակով, որը ՀՀ սուվերենությունը փորձում էր Գյուլիստանի պայմանագրի ներոք օտարել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով ի աջակցություն Քոչարյանի տարածած հայտարարությանը։
Նրա խոսքով՝ իրենց պատկերացրած համախմբումը երբեք չի լինելու, որովհետև ՀՀ քաղաքացին գտել է իր արժանապատվությունը։