ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե երկիրը ուշադրություն չդարձնի «ԴԱԻՇ» ահաբեկչական կազմակերպության գերեվարված մարտիկներին։ Այս մասին նա գրել է Twitter- ում:
Ինչպես նշվում է, Թրամփն իրեն անվանել է անզուգական իմաստուն և նշել, որ ինքը արդեն ոչնչացրել է երկրների տնտեսությունները և դա կանի նորից, եթե Անկարան «հատի թույլատրելի սահմանները»:
Ըստ ամերիկացի առաջնորդի՝ եվրոպական երկրները և Թուրքիան պետք է ուշադիր հետևեն գերեվարված գրոհայիններին և նրանց մտերիմներին:
Թրամփը շեշտել է, որ Միացյալ Նահանգները շատ ավելին են արել, քան յուրաքանչյուրը, և մյուսներին կոչ է արել պաշտպանել իրենց տարածքը: