Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Ռոբերտ Քոչարյանը տանուլ է տալիս աշունը

Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող գործիչների նախօրեին տարածած հայտարարությունը գործնականում այլ բան չէ, քան պայքար Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ դժգոհ հանրային շերտերին և խմբերին մոբիլիզացնելու համար: Թե որքան է կազմում այդ ռեսուրսը, ստույգ ասելը, գործնականում, անհնարին է, եթե չլինի գիտական չափման՝ սոցիոլոգիայի մեթոդաբանություն:

Գործնականում, դա էլ ներկայումս անհնարին է՝ մի շարք պատճառներով: Այդուհանդերձ, ակնառու է, որ մոբիլիզացիայի ռեսուրս կա, որը նախկին իշխող համակարգի համար շատ թանկ ռեսուրս է: Մյուս կողմից, սակայն, այդ նույն համակարգում կան դրա համար պայքարող մի քանի խմբեր: Ռոբերտ Քոչարյանի շրջանակը դրանցից մեկն է միայն:

Այստեղ կա բավականին թեժ մրցակցություն, և Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հայտարարությունը, մեծ հաշվով, այդ մրցակցության դրսևորում է, հերթական քայլը՝ մրցակցությունը շահելու ուղղությամբ: Ամբողջ հարցը, սակայն, այն է, որ առնվազն ներկայիս փուլում երկրորդ նախագահը ձախողվել է, եթե դատենք ամիսներ առաջ «Ռոյթերզ» գործակալությանը տված նրա հարցազրույցից, որտեղ սահմանել էր, որ աշնանը ընդդիմության համախմբվածություն և համակարգվածություն կլինի, և քաղաքական պայքարը կմտնի նոր ու աշխույժ փուլ: Տեղեկատվա-քարոզչական պայքարը ակնհայտորեն նոր փուլում է, ստացել է առավել մեծ դինամիկա, բայց քաղաքական առումով, «միասնական» կամ «համակարգված» ընդդիմություն գոյություն չունի, և Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվել դա ձևավորել անգամ իր ազատության գաղափարի շուրջ, և ըստ այդմ՝ ավելորդ է խոսել որևէ այլ հեռանկարի շուրջ ձևավորված միասնական ընդդիմության մասին:

Ավելին, ակնառու է նույնիսկ, որ Ռոբերտ Քոչարյանի անազատությունը այդ հարցում բավականին շահեկան գործոն է նախկին իշխող համակարգի այլ խմբերի համար, որոնք օգտագործում են այդ խաղաքարտը: Այդ ֆոնին, որքան «թեժացվում» են երկրորդ նախագահի անազատության մեջ մնալու «հետևանքները», այդքան, թերևս, նրա անազատությունը պայմանավորվում է ոչ թե իշխանության քայլով, այլ իշխանափոխությամբ, որովհետև որևէ իշխանություն տեղի չի տա այդօրինակ սպառնալից հայտարարություններին: Մինչդեռ, իշխանափոխության հեռանկար, համենայնդեպս տեսանելի ապագայում, թերևս, առկա չէ: Ըստ այդմ ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ինքն իրեն անկյուն է մղում՝ իր իսկ աջակցության տեքստերով, կամ այդ տեքստերով աջակիցներն են անկյուն մղում Ռոբերտ Քոչարյանին՝ նրա հաշվին սեփական հարցեր լուծելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում