Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

27×20․ «Հոկտեմբերի 27»-Ոճրագործության ռուսական հետքը

«Հոկտեմբերի 27-ի բացահայտման ուղղությամբ կարիք չկա ոչինչ անել, միայն պետք է սպասել, որ Հայաստանում և Ռուսաստանում իշխանափոխություն լինի։ Այնքան շատ փաստեր կան քրեական գործի մեջ, որ այս կողմ, այն կողմ ընկնելու կարիք չկա»,- երկու տարի առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՔԿՀ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը, որը հիմա գամված է անկողնուն և, ըստ էության, կռիվ է տալիս մահվան դեմ։ «Պատվերը Դաշնակցություն կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի կողմից էր։ Դաշնակցությունն ուզում էր լիիրավ գալ իշխանության, բնական է՝ խանգարողը Վազգեն Սարգսյանն էր։ Բացի դրանից՝ Վազգեն Սարգսյանը չէր ցանկանում Ռուսաստանի լծի տակ մտնել։ Չէր ուզում, որ Հայաստանն ամբողջությամբ Ռուսաստանը կառավարի։ Վազգենի հիմնական հարցը ծնվեց, երբ նա Մեղրիի տարբերակից հրաժարվեց։ Այդ ժամանակվանից արագացավ նրա և Դեմիրճյանի մահը»,- ասել է Մուշեղ Սաղաթելյանը։

Վերջինս, ըստ էության, զարգացրել է այն թեզը, որը լայն ճանաչում ունի հասարակության շրջանում և հանգում է մոտավորապես այն տրամաբանությանը, որ Ռոբերտ Քոչարյանը «հոգնել» էր Վազգեն Սարգսյանի մոտ նախագահ «աշխատելուց»: ՀՅԴ-ի պարագան նույնպես մոտիվացված է, եթե հիշենք, որ այս կուսակցությունը Վազգեն Սարգսյանին սպանելու ցանկություն ունեցել է դեռ 1995-ին: Ի դեպ, ամենևին պատահական չէ, որ Նաիրի Հունանյանի հանցախմբի գրեթե բոլոր անդամները նախկին դաշնակցականներ են:

Այն, որ Ռոբերտ Քոչարյանի բացարձակ իշխանությունը Հայաստանում հաստատվել է արյունոտ «Հոկտեմբերի 27»-ի միջոցով, ակնհայտ փաստ է, ինչպես նաև այն, որ հենց այդ ոճրագործությունը ՀՅԴ-ի համար լայն բացեց դռներն իշխանության բարիքներից օգտվելու համար: «Հոկտեմբերի 27»-ին Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի մասնակցության փաստը կասկածի դա չդնելով հանդերձ` որոշակի վերապահում ունենք այն վարկածի դեմ, որ հենց նրանք են ոճրագործության պատվիրատուները: Բանն այն է, որ Հայաստանում չկային և չկան պետական կամ քաղաքական սուբյեկտներ, որոնք կարողանան ինքնուրույն «մարսել» նման մասշտաբային ահաբեկչության հետևանքները` թե՛ ներքին և թե՛ հատկապես աշխարհաքաղաքական հետևանքների տեսանկյունից: Այս առումով` Քոչարյանի կամ ՀՅԴ-ի հնարավոր դերակատարությունը կարող է ձգել «կապավորի» կարգավիճակին: Ասել կուզի, որ ոչ թե նրանք են Ռուսաստանի հետ համաձայնեցրել «Հոկտեմբերի 27»-ը, այլ Մոսկվան է նրանց մասնակից դարձրել իր ծրագրին` խրախուսելով Քոչարյանի ու ՀՅԴ-ի իշխանատենչությունը:

Մեծ հաշվով` «Հոկտեմբեր 27»-ը Հայաստանի ռուսական օկուպացիայի խորհրդանշական մեկնարկն է, այն կոնսենսուսը, որը դրված է
Հայաստանի քաղաքական համակարգի ռուսականացման կամ եվրասիականացման հիմքում: Այս լույսի ներքո Քոչարյանն ու նրա շրջապատն ընդամենը կարող էին լինել «Հոկտեմբերի 27»-ի նախագծի «մենեջերները»` դրանից հետո ստանձնելու համար ռուսական գաղութի կամ ֆորպոստի վերածված Հայաստանի «մենեջերությունը»:

Ընդ որում` Ռուսաստանի հատուկ ծառայությունները «Հոկտեմբերի 27»-ն իրականացրել են կայսերական սառնասրտությամբ (ինչի հավաստումն են նաև ոչ անհայտ Լիտվիենկոյի խոստովանությունները)` դրան մասնակից դարձնելով գավառական ամբիցիաներ և քինախնդրություն ունեցող Քոչարյանին, մյուս կողմից` վերահսկելի դարձնելով Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի շրջապատների վարքագիծը, որոնք հետամուտ էին ոճրագործության լիարժեք բացահայտմանը: Ընդդիմության շարքերում ներդրված էին Մոսկվայի «ականներ», որոնք 2000-ականների կեսերին անհրաժեշտ պահերի «պայթեցնում» էին «Հոկտեմբերի 27»-ի բացահայտմանը հետամուտ «Հանրապետություն» և ՀԺԿ կուսակցությունները:

Ավելորդ չէ հիշեցնել, որ հենց ռուսական անուղղակի ազդեցությամբ «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունում, որպես տուժողի ներկայացուցիչ, հայտնվեց մոսկվացի փաստաբան Օլեգ Յունոշևը, որը, ինչպես հետո պարզվեց, դատարանում հետամուտ է եղել ոչ թե ոճրագործության լիարժեք բացահայտմանը, այլ, ըստ էության, «խմբագրել» է արդարադատության ձգտում ունեցող տուժողների իրավահաջորդների օրինական պահանջները: Մուշեղ Սաղաթելյանը, անշուշտ, քաջածանոթ է «Հոկտեմբերի 27»-ի գործին, դրա բազմաթիվ նրբություններին, սակայն նկատենք, որ միայն Ռուսաստանում և Հայաստանում մեխանիկական իշխանափոխությունները բավարար չեն, որպեսզի «Հոկտեմբերի 27»-ը բացահայտվի:

Անհրաժեշտ է նաև, որ Հայաստանի քաղաքական համակարգի վրայից հանվի «Հոկտեմբերի 27»-ի ռուսական կնիքը, որովհետև մեր քաղաքական ուժերի մի մասը Մոսկվայի հետ կապված է ընդհանուր հանցագործության շղթայով, մյուսները վախենում են նոր «Հոկտեմբերի 27»-ից: Ոճրագործության ամբողջական բացահայտումը հնարավոր է լինելու Հայաստանի ապագաղութացումից հետո:

Հեղափոխությունը ստեղծել է դրա նախադրյալը, սակայն ռուսական վասալության ռեժիմը դեռ պահպանվում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում