Tuesday, 16 04 2024
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում
ՀՀ ՄԻՊ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հակկինենի գլխավորած պատվիրակությանը
Իսրայելում հայտարարել են, որ կպահպանեն պաշտպանվելու իրենց իրավունքը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ՍԴ հարցով «Իմ քայլը» խմբակցության դիմումը անհեթեթ հետևանքներ է առաջացնելու

Այսօր ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել փաստահավաք խորհրդարանական լսումներ՝ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով: «Առաջին լրատվական»-ի հետ թեմայի շուրջ զրուցում փաստաբան Տիգրան Եգորյանը մասնավորապես նշեց. «Այս կոնցեպտը, որը հանրությանը մատուցվեց հանրային գերակա շահի անվան տակ, ի սկզբանե, այսպես ասած, ակումբային շահեր սպասարկող ծրագիր էր, որի իրագործումն ապահովվեց իշխանության բոլոր թևերի՝ ԱԺ-ի, կառավարության և դատարանների մասնակցությամբ: Այս մեխանիզմն արդյունավետորեն գործեց, որի հետևանքով Երևանի կենտրոնի բնակիչները սեփականազրկվեցին՝ ի շահ այդ կոռուպցիոն ծրագրի»:

Փաստաբանի հավաստմամբ՝ բոլոր այն իրավաբաններն ու փաստաբանները, ովքեր հանդգնում էին ունեզրկված անձանց շահերը պաշտպանել, արժանանում էին շինծու մեղադրանքների, ընդհուպ մինչև կալանավորման:

Տիգրան Եգորյանի կարծիքով՝ ունեզրկված քաղաքացիների փոխհատուցման խնդրի լուծման համար իշխանության կողմից պետք է համակարգային գործողություններ իրականացվեն, որոնք կարող են թեթևացնել պետության բեռը, հետևաբար մեր բյուջեի վրա ընկնող բեռը՝ «ի հաշիվ այդ հանցագործությունների համար պատասխանատուների վրա բեռը դնելու»:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի պաշտոնանկության վերաբերյալ «Իմ քայլի» նախաձեռնությանը՝ Տիգրան Եգորյանը կարծիք հայտնեց, որ այս նախաձեռնությունը Ազգային ժողովին բարդ կացության մեջ դրեց, որը հարվածի տակ դրեց ինչպես վարչապետի և ԱԺ-ի կողմից տրված գնահատականները, այնպես էլ ԱԺ-ի կողմից ընտրված ՍԴ դատավորի նամակով տրված գնահատականները… «Այդ քննարկումների ընթացքում կարևորում եմ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությունը, որի կապակցությամբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լ. Մակունցը հայտարարեց, որ իրենց համար ընդունելի և քննարկելի են բոլոր հնարավոր իրավական և արդյունավետ լուծումների առաջարկները»: Փաստաբանի խոսքով՝ ԱԺ կողմից ՍԴ ուղարկված դիմումը անհեթեթ հետևանքներ է առաջացնելու. «Այդ դիմումի վրա որևէ խարիսխ չկա: Առանց սպասելու այս դիմումի որևէ ընթացքի՝ պետք է առաջնահերթ օրակարգում գտնվի համակարգային լուծումների աշխատանքը, որը, իմ դիտարկմամբ՝ մեկնարկված է և ընթացքի մեջ է»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում