Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Հայաստանում ինքնալյուստրացիա է. մեր երկրի իրական սպառնալիքը հենց Քոչարյանն է

Այսօր մեկնարկել է Մարտի 1-ի գործով նախկին նախագահի և ևս երեք պաշտոնյաների դատաքննությունը: Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ազատել նախկին նախագահին: Թեմայից բխող հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և վերլուծաբան Գոռ Մադոյանը:

«Ցավալի է, որ Հայաստանում կարող էր նման փաստաթուղթ գրվել և ստորագրվել»,- անդրադառնալով Ռ. Քոչարյանի աջակիցների հայտարարությանը՝ նշեց Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ գոնե վերջին 20 տարիներին Հայաստանում բնակված մարդու ձեռքը չպետք է գնար այդպիսի «թուղթ» գրել և ստորագրել: «Այդ ցուցակում տեսա անձանց, որոնք Քոչարյանի մասին հակառակ կարծիք են ունեցել, անձանց, որոնք անտարբեր են եղել, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում չեն ունեցել, և այդ ցանկում է նաև Զորի Բալայանը, նրա հետ կապված՝ կարող եմ ասել, որ ներքաղաքական հարցերում ինչին դեմ է Զ. Բալայանը, ես կողմ եմ ապրիորի»,- նշեց քաղաքագետը:

Գոռ Մադոյանի գնահատմամբ՝ այս փաստաթուղթն ավելի շատ նախերգանքի նման է, Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարել է, որ դիմելու են ՄԻԵԴ, երևի թե փորձ է արվում որոշակի ֆոն ստեղծել, որ ամբաստանյալ Քոչարյանը հանրային աջակցություն ունի: «Կարդալով ստորագրողների ցանկը՝ կարելի է տեսնել, որ խնամի- ծանոթ-բարեկամներ են: Այս խմբակն իրականությունից կտրված է և չի փորձում առերեսվել իրականության հետ»,- նշեց վերլուծաբանը:

Արդյո՞ք այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ ինչ-որ նոր զարագացման հետ գործ ունենք: Ի պատասխան այս հարցի՝ Արմեն Մատիրոսյանը նշեց. «Երբ որ իշխանության է գալիս ժողովուրդը, սկսում է նախկինում մեղք գործած մարդկանց ի հայտ բերել և թույլ չտալ, որ պետական ապարատում ծառայեն: Հայաստանում ինքնալյուստրացիա է կատարվում, վաղը հանգիստ կարելի է ասել, որ ովքեր այդ ստորագրողների ցուցակում են, այլևս իրավունք չունեն պետական ապարատում ծառայել»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ վերոնշյալ հայտարարության մեջ նշված է. «Եթե չսթափվեք, հայկական երկու պետությունների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու»,- Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց. «Իրական սպառնալիքն այն է, որ դեռևս չկա Քոչարյանի դատավճիռը: Երկրի սպառնալիքները չեզոքացնելու կարևորագույն միջոցառումներից մեկը սահմանադրական կարգը տապալած խմբավորմանը և նրա ղեկավարին քրեական պատասխանատվության ենթարկելն է»:

Գոռ Մադոյանը հավելեց, որ Քոչարյանն իրեն միշտ նույնացրել է պետության հետ և դրանով է նաև պայմանավորված, որ նա չի ընդունում, որ սահմանադրական կարգ է տապալել՝ «ինչպես կարող եմ ես ինձ տապալել» տրամաբանությամբ. «Այդ նյութի հեղինակները նույն տրամաբանությամբ Քոչարյանին նույնացրել են հայկական երկու պետականությունների հետ»:

Վերլուծաբանի կարծիքով՝ Քոչարյանի աջակիցների կողմից անօրինական քարոզչություն է ընթանում, «որը բնում պետք է խեղդվի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում