Երևանում մեկնարկել է Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը (WCIT 2019)։
Մեկնարկը տրվեց Հանրապետության հրապարակում՝ շքեղ համերգով։ Սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էիք դուք, և առաջին անգամ արհեստական բանականության երաժշտությամբ էիք առաջնորդվում։ Հեշտ է մարդկանց հե՞տ, թե՞ արհեստական բանականության․ «Առաջին լրատվական»-ի հարցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը պատասխանեց․ «Իհարկե, հեշտ է մարդկանց հետ, քանի որ կոմունիկացիան նույն ձև է աշխատում, բայց արհեստական բանականության մոդելավորված երաժշտությունը բոլորը լսեցին այդ պահին բեմում։ Դա մարտահրավեր էր, և հաջողություն էր, որ Հայաստանում արդեն կա արհեստական բանականության պատկերացում, որն ուղղված է դեպի արվեստ»։
Մանրամասները՝ տեսանյութում։