ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հոկտեմբերի 7-ին մեկնաբանելով Սիրիայի իրադրությունը, հայտարարել է, թե ժամանակն է, որ Միացյալ Նահանգները «դուրս գա այդ անվերջ պատերազմներից» և տուն վերադարձնի ամերիկացի զինվորներին՝ տեղեկցնում է TASS-ը։
«Միացյալ Նահանգները, ինչպես ենթադրվում էր, պետք է Սիրիայում լիներ 30 օր։ Մենք մնացինք և ավելի ու ավելի խորն էինք խրվում կռվի մեջ՝ առանց տեսանելի նպատակի: «…», Բայց մեզ համար եկել է ժամանակը՝ դուրս գալու այդ անհեթեթ «անվերջ պատերազմներից և տուն վերադարձնելու մեր զինվորներին»,- գրել է պետության ղեկավարն իր Twitter-ում:
«Այժմ այդ իրադրությունից պետք է գլուխ հանեն Թուրքիան, Եվրոպան, Սիրիան, Իրանը, Իրաքը, Ռուսաստանն ու քրդերը»,-հավելել է Թրամփը։