Շվեդ աշակերտուհի և էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը Twitter-ի իր էջում կրկին փոխել է իր կարգավիճակը, որը վերաշարադրվել է այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթին:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Թունբերգը «բարի աղջիկ է և շատ անկեղծ», բայց հավելել է, որ ակտիվիստին չեն բացատրել, որ «ժամանակակից աշխարհը բարդ է և բազմազան»:
Պուտինի խոսքերից հետո ակտիվիստը իր էջում ավելացրել է նոր նկարագրություն. «Բարի, բայց վատ տեղեկացված աղջիկ»։
Երկուշաբթի, հոկտեմբերի 7-ին, նա կրկին փոխել է այն. «16-ամյա էկոակտիվիստ Ասպերգերի համախտանիշով»։