Քիմ Քարդաշյանն այսօր քրոջ և որդու հետ այցելել է Dolmama ռեստորան, որտեղ նա եղել էր նաև հայաստանյան առաջին այցի ժամանակ։
Հիշեցնենք՝ Քիմ Քարդաշյանը Հայաստան է ժամանել երեկ՝ մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովին՝ WCIT 2019-ին: Նա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում հանդես է գալու դասախոսությամբ՝ «Ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը ԶԼՄ-ների, լրագրության և արվեստի վրա» թեմայով: