Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Զանգ Պուտինին. Նիկոլ Փաշինյանը ստուգել է իրադրությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Հեռախոսազրույցի առիթը Պուտինի ծննդյան տարեդարձն է, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նաև շնորհավորական ուղերձ էր հղել: Հեռախոսազրույցի փաստը, սակայն, հուշում է Փաշինյան-Պուտին մակարդակում գործնական, առարկայական փոխհարաբերության հաստատվածության մասին, այլապես հազիվ թե իր ծննդյան տարեդարձը տայգայում անցկացնող Պուտինը «հասանելի» լիներ Հայաստանի վարչապետի զանգի համար: Հեռախոսազրույցի ընթացքում, շնորհավորանքներից բացի, խոսակցություն է եղել նաև Երևանում տեղի ունեցած ԵՏՄ Վեհաժողովի մասին, որն աննախադեպ ձևաչափով՝ Իրանի նախագահի և Սինգապուրի վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցավ Երևանում, և ինչի համար Պուտինն անձնական շնորհակալություն հայտնեց Փաշինյանին:

Երևանյան Վեհաժողովը, անկասկած, բոլորովին նոր քաղաքական համատեքստ էր ոչ միայն ԵՏՄ շրջանակում, որպես տնտեսա-քաղաքական միավորում, այլ նաև ռեգիոնալ քաղաքական իրողությունների, հաշվի առնելով հենց Իրանի նախագահի մասնակցությունն ու Երևանում փաստացի եռակողմ ձևաչափային հանդիպումները՝ Երևան-Թեհրան-Մոսկվա «անկյուններով»: Ահա այս ֆոնին էլ ուշագրավ էր այն, որ երևանյան հանդիպումից երկու օր անց ՌԴ նախագահ Պուտինը Սոչիում՝ «Վալդայ» ակումբի շրջանակում, հյուրընկալել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը գործնականում դժգոհում էր Պուտինի հետ հանդիպումների առումով սովորականից երկար դադարի մասին: Ըստ էության, դա Ալիևի դժգոհությունն էր ԵՏՄ երևանյան աննախադեպ Վեհաժողովից և դրա քաղաքական համատեքստից, որն անկասկած վկայում էր ռեգիոնալ քաղաքական նոր ուղենիշների ձևավորման մասին:

Ադրբեջանը դուրս է մնում դրանցից, և այստեղ, իհարկե, Ալիևը ունի մտածելու բան, որքան էլ ՌԴ արտգործնախարար Լավրովը Պուտինի հետ նրա հանդիպումից առաջ ոչ կառուցողական էր համարել «Արցախը Հայաստան է» արտահայտությունը, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում արել էր Հայաստանի վարչապետը: Պետք է նկատել՝ Լավրովը օգոստոսի 6-ին չէր տվել իր գնահատականը, այլ ընդամենը հոկտեմբերի 2-ին, երբ Ալիևին ընդունելու էր Պուտինը: Այդուհանդերձ, Հայաստանի համար, անշուշտ, շատ կարևոր է Ռուսաստանի հետ հարաբերությունում առաջնորդվել հենց ռուսական իսկ ասույթով՝ «վստահիր, սակայն ստուգիր», և այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը, թերևս, բաց չի թողել Պուտին-Ալիև հանդիպումից հետո ստուգել իրադրությունը և գուցե ՌԴ նախագահի հետ զրույցում բարձրաձայնել այն հարցերը, որ հայկական կողմի մոտ կարող էին առաջանալ այդ հանդիպմանը նախորդած և հաջորդած հայտարարությունների առիթով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում