Ուկրաինայի դատախազությունը գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարության վերաբերյալ՝ նրա առևանգման և Ուկրաինայի սահմանն ապօրինի հատելու մասին՝ հայտնում է RIANovosti-ն։
Սահակաշվիլին հայտարարություն է ներկայացրել առևանգման, բռնի գործողությունների և 2018 թվականի փետրվարի 18-ին Ուկրաինայի պետական սահմանը դեպի Լեհաստան ապօրինի հատելու վերաբերյալ։