Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանն այսուհետ կզբաղեցնի Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնը:
«Բնական է, որ սպորտի բաժինը ինձ հետաքրքրեց: Ամեն ինչ կանեմ, որ օգտակար լինեմ այս բաժնում»,-ասել է Ջուլֆալակյանը:
Լևոն Ջուլֆալակյանը մոտ 20 տարի զբաղեցնում էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: