Thursday, 28 03 2024
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Բարձրագույն դատական խորհրուրդն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներին

Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 7-ին հյուրընկալեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը, վերջինիս աշխատակազմի ղեկավար Ջոշ Քոնոլին, կոնգրեսական, Հանձնաժողովի անդամ Ջուդի Չուն:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԲԴԽ աշխտակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, կոնգրեսականներին ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Սերգեյ Չիչոյանը և Հայկ Հովհաննիսյանը:

Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը ներկայացրեց օրենսդրությամբ Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակն ու Խորհրդի գործունեության կարճ ժամանակահատվածում արված աշխատանքը:

Հյուրերը հետաքրքրվեցին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերով, նրանց գույքային դրությանն ու բարեվարքությանն առնչվող հարցերով, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի ապահովման և արդարադատության կառավարման համակարգն արդյունավետ դարձնելու գործում Խորհրդի ունեցած դերով:

Խորհրդի կողմից նշվեց, որ ուշացած արդարադատությունն անարդյունավետ արդարադատություն է, և Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքներ է տանում գործերի քննության ողջամիտ ժամկետների արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ: Իր խոսքում Խորհրդի նախագահը նաև նկատեց, որ արդար դատաքննության բոլոր բաղադրիչներն առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է առնվազն երեք անգամ ավելացնել դատավորների թիվը, մինչդեռ այսօր կա դատավորի 13 թափուր հաստիք:

Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը շնորհակալություն հայտնեց Խորհրդին իրենց հյուրընկալելու համար և ընդգծեց Բարձրագույն դատական խորհրդի հետ արդյունավետ փոխգործակցելու իրենց հաստատակամությունը:

Հանդիպման ավարտին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հերթին նկատեց, որ բաց են և պատրաստակամ հետագայում ևս ցանկացած հարցի կառուցողական և առարկայական քննարկման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում