Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Սերգեյ Սմբատյանը հավանել է արհեստական բանականության մշակած երաժշտությունը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, WCIT համաշխարհային նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը տպավորված է Հանրապետության Հրապարակում հոկտեմբերի 6-ին կայացած համերգով և արհեստական բանականության կողմից մշակված երաժշտությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սմբատյանը կիսվել է իր տպավորություններով ու պատմել նվագախմբի հետագա ծրագրերի մասին:

Պարոն Սմբատյա՛ն, Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակում ստեղծված WCIT նվագախումբը ազդարարեց Երևանում WCIT-2019 համաժողովի մեկնարկը: Որպես նվագախմբի ղեկավար, համերգից ձեր սպասելիքներն արդարացա՞ն:

– Համերգն ավելի քան կայացավ, որովհետև մենք խոսում ենք միջազգային նվագախմբի մասին. հյուրեր, Հայաստան, լեփ-լեցուն հրապարակ, դասական երաժշտություն, 15 երկրի էքսկուրս: Մենք միջազգայնացման խնդիր ենք լուծել նաև, այսինքն՝ համերգն ավելի քան կայացավ: Ես չէի սպասում, որ մեր հանդիսատեսը հրապարակում կարող է այդքան բուռն ողջունել Խաչատրյանի վալսը: Մենք միշտ բողոքում ենք, որ շատերը լսում են ոչ որակյալ երաժշտություն, բայց երեկվա հանդիսատեսից, մի քանի հազար մարդուց ողջույնը երբ լսեցի Խաչատրյանի վալսի մեկնարկի ժամանակ, ինձ տվեց վստահություն, որ մենք շատ լավ ապագա ունենք:

– Համերգի ընթացքում իրական ժամանակում նվագախումբը ձեր ղեկավարությամբ կատարեց արհեստական բանականության մշակած երաժշտությունը: Երաժշտության «հեղինակ» ռոբոտը նշեց, որ իրեն այն շատ է դուր եկել: Իսկ դուք հավանեցի՞ք արհեստական բանականության մշակած երաժշտությունը:

– Ես ավելի քան հավանեցի: Արհեստական բանականության, արհեստական տաղանդի երաժշտությունը, խոսքը, երաժշտության մոդելինգի մասին է: Երաժշտության մոդելը մեզ մոտ աշխարհում աննախադեպ արդյունքի է: Համակարգիչը ստեղծում է հայկական երաժշտություն: Վե՛րջ: Ծրագիրը մտածում է հայերեն և ստեղծում է հայերեն երաժշտություն: Դա ավելի քան մեծ ձեռքբերում է: Հայաստանը արվեստի ոլորտում այսօրվա ՏՏ աշխարհում, և արհեստական բանականության ամենաքննարկվող թեմայում ունի այն առաջարկը, որը ոչ ոք չէր արել:

– Մտավախություն չունե՞ք, որ արհեստական բանականությունը կարող է առաջիկայում զբաղեցնել կոմպոզիտորների տեղը:

– Կոմպոզիտորներ կան, որոնց տեղը լավ կլինի, որ արհեստական բանականությունը զբաղեցնի: Արհեստական բանականության խնդիրն այն չէ, որ որևէ բան անի ավելի լավ: Մենք հիմա առաջինն ենք աշխարհում, որ մեր երաժշտությունը վերլուծել ենք, ու ստացել ենք դրա ներդաշնակության ալգորիթմը: Մենք գիտենք մեր երաժշտության արմատները, և թե ինչպես են դրանք աշխատում: Երեկվա համերգն ու հանդիսատեսը փաստեցին, որ մենք գնում ենք առաջ, և առաջ ենք գնում արվեստով, ինչ ինձ համար մեծագույն ձեռքբերում է ու պատիվ:

– Ապագայի հետ կապված WCIT նվագախումբն արդեն ունի՞ համերգային ծրագրեր:

Դեռ ոչ, բայց հուսով եմ, որ կունենա, որովհետև այսօր նաև WCIT-ի նախագահությունը փաստեց, որ ամենամասշտաբային բացումն էր, և ես, որպես երաժիշտ պետք է փաստեմ, որ մեզ համար ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ IT աշխարհի օլիմպիական խաղերը մեկնարկեցին դասական երաժշտությամբ: Դա Հայաստանի համար շատ մեծ հաջողություն էր, և շատ մեծ հույս ունեմ, որ այն ընթացք կունենա, որովհետև իսկապես մեծ թռիչք էր դեպի առաջ, որ մենք կարողանում ենք միջազգային հարթակում լինել առաջինը, առաջարկել այն կոնտենտը, որը հույս ունեմ, որ պետք է զարգանա, և շատ լինի:

Հարցազրույցը՝ Նորայր Շողիկյանի

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում