Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Մոբիլիզացիա առանց Մխիթարյանի. Արմեն Գյուլբուդաղյանցի լուծումները…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը երեկ հրապարակեց հոկտեմբերի 12-ին և 15-ին կայանալիք Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների վերջնական կազմը: Նախապատրաստական հավաքին կմիանան 25 ֆուտբոլիստներ, որոնցից 14-ը լեգեոներներ են:

Հիշեցնենք, որ առաջիկա հանդիպումներին աճուկի վնասվածքի պատճառով չի մասնակցի մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Ռոմայի» պաշտոնական հայտարարության համաձայն՝ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի երեք շաբաթ: Մեր հավաքականն ունի ևս մեկ ցավալի կորուստ: Հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հավաքականում չէ հիվանդության պատճառով: Ու փաստորեն կարևորագույն հանդիպումներից առաջ կորուստներ ունենք խաղային երկու կարևոր օղակներում՝ հենակետային գոտում և կիսապաշտպանության կենտրոնում:

Հիշեցնենք, որ վերջերս վնասվածք էր ստացել Հայաստանի հավաքականի առաջատար մեկ այլ ֆուտբոլիստ՝ ղազախական «Ժետիսուի» ներկայացուցիչ Կամո Հովհաննիսյանը: Մասնավորապես, Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի «Ժետիսու» -«Աստանա» խաղի մեկնարկում Հովհաննիսյանը վնասվածք էր ստացել և վաղաժամ լքել խաղադաշտը: Հայաստանի ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանը նշել էր, որ Կամոն մկանային պատռվածք է ստացել, որի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ։ Վերջինս, սակայն, Գյուլբուդաղյանցի հայտացուցակում է: Մեր տեղեկություններով՝ վնասվածք ստանալուց հետո Հովհաննիսյանը ժամանել է Երևան և ինտենսիվորեն բուժվում է: Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել թեկուզ վնասվածքով դուրս գալ խաղադաշտ և օգնել իր երկրի ազգային թիմին: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը վնասվածք էր ստացել նաև սեպտեմբերի 5-ին Հայաստան-Իտալիա հանդիպման ժամանակ: Երեք օր անց, սակայն, Հովհաննիսյանը վնասվածքով խաղաց Բոսնիա և Հերցեգովինայի հետ հանդիպմանը: Սա խոսում է Հովհաննիսյանի թե՛ մարդկային և թե՛ մարզիկին վայել բարձր որակների մասին:

Հովհաննիսյանի վնասվածքի մասին տեղեկությունից հետո Գյուլբուդաղյանցը խնդիրը լուծելու համար հավաքական էր հրավիրել նաև Կոլումբիայում ելույթ ունեցող եզրային պաշտպան Մոնրո Արարատին: Սա ճիշտ որոշում էր բացը լրացնելու համար, և հավանականությունը մեծ է, որ Արարատի անհրաժեշտությունը կզգանք:

Կարելի է ասել, որ առաջիկա հանդիպումներին Գյուլբուդաղյանցը մոբիլիզացրել է ողջ ռեսուրսը: Այնուամենայնիվ, այսօր էլ շատ է խոսվում հավաքական չհրավիրված ֆուտբոլիստների մասին: Մասնավորապես, որոշ կարծիքների համաձայն՝ կան 5-6 ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ են և արժանի են հրավիրվել Հայաստանի ազգային թիմ: Այս պահին, սակայն, պատեհ չհամարելով անդրադառնալ չհրավիրված խաղացողներին՝ թերևս մեկ դիտարկում անենք: Կառլեն Մկրտչյանի բացակայության պայմաններում հենակետային գոտում Ռումյան Հովսեփյանն ու Արտակ Գրիգորյանն այլընտրանք չունեն: Այս ֆուտբոլիստներից մեկի խաղադաշտ դուրս գալու հնարավորություն չունենալու պարագայում Հայաստանի հավաքականը կունենա լուրջ խնդիր: Նշենք, որ Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը սովորաբար խաղում է երկու հենակետային կիսապաշտպաններով: Հատկապես Ֆինլանդիայի հետ խաղում երկու հենակետայինների առկայությունն ուղղակի անհրաժեշտություն կլինի:

Ազգային թիմի հայտացուցակում է նաև «Փյունիկի» ներկայացուցիչ Արտակ Եդիգարյանը, որը կարող է խաղալ նաև հենակետային կիսապաշտպանի դիրքում: Ընդունենք, սակայն, որ Եդիգարյան այս դիրքում այնքան էլ արդյունավետ չի գործում: Ստեղծված իրավիճակում, կարծում ենք, հավաքականի համար օգտակար կլիներ «Արարատ-Արմենիայի» ներկայացուցիչ Գոռ Մալաքյանի առկայությունը՝ գոնե որպես ռեզերվային տարբերակ:

Ինչևէ, Իտալիայի և Բոսնիայի հետ հանդիպումների համեմատ հավաքականի հայտացուցակում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Տևական դադարից հետո ազգային թիմին կմիանա ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Հավաքական է հրավիրվել նաև Արաս Օզբիլիսը, որը մեկ ամիս առաջ պայմանագիր էր կնքել «Փյունիկի» հետ: Մխիթարյանի բացակայության պայմաններում թե՛ Մարկոսի և թե՛ Օզբիլիսի ներկայությունը խիստ կարևոր է հավաքականի համար: Այս ֆուտբոլիստները մեծ փորձ ունեն և բազմիցս նպաստել են մեր հավաքականի հաջող ելույթներին: Ճիշտ է, Օզբիլիսի մարզավիճակն իդեալական չես համարի, բայց նրան հրավիրելու Գյուլբուդաղյանցի քայլը պետք է համարել ճիշտ և ողջունելի:

Ազգային հավաքականի ավագի բացակայության մտահոգիչ ֆոնին դրական լիցքեր հաղորդեց գերմանական «Հոֆենհայմում» ելույթ ունեցող Սարգիս Ադամյանը: Առաջին անգամ հայտնվելով այս թիմի մեկնարկային կազմում՝ Ադամյանը Մյունխենում դուբլի հեղինակ էր դարձել «Բավարիայի» դեմ մրցավեճում: Սա նշանակում է, որ Ադամյանը լավ մարզավիճակում է: Հիշենք, սակայն, որ Հայաստանի ազգային հավաքականում Ադամյանն ըստ էության վառ խաղով աչքի չի ընկել: Առաջիկա հանդիպումներում Ադամյանի արդյունավետ գործելու հարցում մեծ է Գյուլբուդաղյանցի դերը: Առջևի գծում անհրաժեշտ է կիրառել այնպիսի սխեմա, որ Ադամյանը խաղա այն խաղը, որը ցուցադրում է Գերմանիայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում