Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել

Հրայր Թովմասյանի նոր կարգավիճակը. փոխվում է նախկին իշխանության կառուցվածքը

Անկախ հանգամանքից, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանի կազմը Հրայր Թովմասյանի հետագա պաշտոնավարման վերաբերյալ, ակնառու է, որ իր վերջին և բավական աղմուկ հանած հարցազրույցով Հրայր Թովմասյանն իրեն դրել է քաղաքական կարգավիճակում, և առավել ևս՝ ՍԴ նախագահ մնալու դեպքում աներկբա է, որ Սահմանադրական դատարանն այլևս ուղղակիորեն ասոցացվելու է քաղաքական կողմի հետ: Իհարկե, մինչ այդ էլ կասկած թերևս չկար, որ դատարանը Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների ֆոնին ներկայացնում է նախկին իշխանության քաղաքական շահը, սակայն հայտնի հարցազրույցով Հրայր Թովմասյանը գործնականում բացահայտորեն խոստովանել է այդ մասին: Այդ իմաստով այստեղ արդեն գաղտնիքներ չկան:

Կան հարցեր՝ կապված հետագա ներքաղաքական զարգացումների հետ, որովհետև երկու պարագայում էլ՝ Հրայր Թովմասյանը գնում է, և Հրայր Թովմասյանը մնում է, առաջանում է հետաքրքիր իրավիճակ հենց քաղաքական առումով: Մասնավորապես, դիտարկենք գնալու տարբերակը: Հրայր Թովմասյանը դառնում է, այսպես ասած, «քաղաքական զոհ», և հաշվի առնելով այն, որ հայտարարել է «մինչև վերջ դիմադրելու» մասին, առաջանում է հարց՝ ի՞նչ է անելու դրանից հետո: Եվ այստեղ մեծ է հավանականությունը, որ Հրայր Թովմասյանը կարող է հայտարարել քաղաքական պայքարի մասին և ըստ այդմ դառնալ պայքարի առանցք: Իսկ դա նշանակում է, որ իրադարձությունների այդպիսի զարգացումը կարող է էապես փոխել նախկին իշխող համակարգի, այսպես ասած, քաղաքական դիմադրության կամ պայքարի կառուցվածքը կամ, այսպես ասած, ընդդիմության կառուցվածքը: Խոշոր հաշվով, նախկին իշխող համակարգի փոխհարաբերությունը նոր իշխանության հետ այդ կառուցվածքի փոփոխությամբ սկզբունքորեն չի փոխվում, որովհետև այստեղ պայքարի ընդհանուր «դիալեկտիկան» պարզ է՝ անկախ կառուցվածքից: Փոխվում է նախկին իշխող համակարգի տարբեր խմբերի և թևերի միջև փոխհարաբերությունը:

Նույնը տեղի է ունենալու, եթե Հրայր Թովմասյանը պահպանի դատարանում իր կարգավիճակը: Այստեղ խոշոր հաշվով ստացվում է, որ Թովմասյանը հաղթում է, ու, ելնելով նրա հարցազրույցի առկայությունից, ՍԴ-ն արդեն դառնում է նրա «շարժումը»: Հետևաբար բարձրանում է Թովմասյանի կարգավիճակը նախկին իշխող համակարգի ընդդիմադիր կառուցվածքում, այսինքն՝ տեղի է ունենում այդ կառուցվածքի փոփոխություն՝ դրանից բխելիք ներքին հարաբերությունների փոփոխության հեռանկարով:

Այստեղ հարց է առաջանում, թե Հրայր Թովմասյանի այդ նոր «կարգավիճակը» ինչպես կօգտագործի նախ իշխանությունը՝ նախկին համակարգի ընդդիմադիր կառուցվածքի հեռակառավարման համար, և ինչպես կօգտագործի ինքը՝ Թովմասյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում