Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ցանկացավ հակադարձել պարոն Խուդոյանի ասածին, և նշեց, որ խոսքը Նարեկ Մութաֆյանի մասին է. «Նա մեր 10 զոհերին խայտառակ ձևով վիրավորել է՝ ասելով, թե վաճառվում է 2008թ. մարտի 1-ի զոհ»:
Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, թույլ չտվեց այդ հարցը քննարկել՝ ասելով, որ դա գործի հետ առնչություն չունի:
«Մենք միանում ենք մեղադրող կողմին, և ես ձեզ անվանում եմ հերոս դատավոր»,- ասաց Սարգիս Քլոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: