Friday, 09 06 2023
Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ
ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. կալանքը երկարաձգվեց․ Hetq
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին
Հորդորում ենք ՀՀ ԱՆ գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո․ հայտարարություն
Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հատվածում կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Փրկարարները և պարեկները հայտնաբերել են անտառում մոլորված 73-ամյա քաղաքացուն
23:45
Լավրովը զրուցել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի հետ
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
«Ծխախոտի տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»․ Թունյան
Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի մասին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ԱՆ փոխնախարարը հանդիպել է Երևանի ու մարզերի խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչների հետ
22:00
Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է
Պաշտպանն առանձնացրել է ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը
Պետք է ճիշտ աշխատել ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում հավիտենական պատանդ կլինենք
ԱՄՆ դեսպանը Սյունիքում քննարկել է անվտանգային իրավիճակը
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
21:10
Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Երևանը թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը
20:50
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
Հայաստանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն
Գայանե Հակոբյանը ընդունել է մեղքը և դատապարտվել
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ
19:40
Հայէկոնոմբանկն ամփոփել է 2022 թվականի արդյունքները հիմնական ցուցանիշների զգալի աճով
19:30
Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը

Հայաստանում կան ուժեր, որոնք պատրաստ են Ադրբեջանից օգնություն ստանալ՝ Փաշինյանին տապալելու համար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի՝ 2rd.am-ի ձեռքի տակ է հայտնվել հայտարարություն, որին միացել են հասարակական, քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ: Նրանք մտահոգություն են հայտնում առ այն, որ Հայաստանի դատաիրավական համակարգի, դատավորների և ՍԴ-ի հանդեպ «բիրտ» ճնշումներ են իրականացվում, և որ հայկական երկու պետությունների անվտանգությունը խիստ սպառնալիքի տակ է՝ «չսթափվելու» դեպքում:

ՔՊ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ հայտարարությունը համարեց աբսուրդ. «Ի՞նչ ասել է՝ երկու պետությունների անվտանգության սպառնալիք. այդ անվտանգության երաշխավորը Ռոբերտ Քոչարյա՞նն է, Ռոբերտ Քոչարյանն ինչո՞վ է անվտանգություն երաշխավորում՝ առյուծներ հեծնած գնում է սահմանին կռիվնե՞ր է տալիս, թե՞ ինչ է անում»:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Արցախի և Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը մեր բանակն է, դրանից հետո երկրի ներսում՝ օրենքի գերակայությունը. «Եվ օրենքը պետք է վերադաս լինի բոլորի նկատմամբ, այդ թվում նաև՝ Ռոբերտ Քոչարյանի»:

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը նույնպես կարծում է, որ հայտարարության մեջ ձևակերպումները հիմնավորված չեն: «Որպես քաղաքացի, որպես մարդ՝ ես կարող եմ հասկանալ, որ նրանք ինչ-ինչ մտահոգություններ ունեն. ես էլ բազմաթիվ մտահոգություններ ունեմ տարբեր ոլորտներում, բայց մեր անվտանգությունը կապել այս դատավարության հետ…»,- «Առաջին լրատվական-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ ոմանք այնքան են կորցրել պատասխանատվության զգացումը, որ «անվտանգություն» բառը բերանի ծամոն են դարձրել. «Իրենց այդ պահվածքը արդեն իսկապես ազգային անվտանգության խնդիր է, արդեն այն աստիճանի են հասնում, որ Ալիևին դրվատող վերնագրեր են դնում հոդվածներին: Կարո՞ղ է շուտով կամավորական ջոկատներ սկսեն կազմավորել Ադրբեջանի կողմից կռվելու համար. մի զարմացեք՝ մենք այդպիսի բաներ տեսել ենք. 11-րդ Կարմիր բանակում հայեր չկայի՞ն. կային»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում