Հայկ Հարությունյանի ցուցմունքն այնքան լավ էր մեզ համար, անքան էր համապատասխանում իրականությանը, որ հենց մեզ էր շատ պետք, որ վերջինս գար և դատարանում վերահաստատեր իր ցուցմունքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվել՝ Ռ. Քոչարյանի և մյուսների դեմ ցուցմուքներ տալու նպատակով։
«Ցուցմունքը հասանելի է, բոլորդ էլ կարդացել եք դրանք։ Այնտեղ Հայկ Հարությունյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ամեն ինչ պետք է արվի այնպես, որ որևէ մարդ չվնասվի, ճնշումներ չլինեն»,-ասաց Լևոն Քոչարյանը։