Թաիլանդի հարավի Յալլա նահանգի քրեական դատարանի ավագ դատավորը դատավճռի ընթերցումից հետո, որին նա համաձայն չԷր, փորձել Է ինքնասպանություն գործել հենց դատարանի դահլիճում: Այդ մասին հոկտեմբերի 7-ին հայտնել Է Thaiger լրատվական ինտերնետ-պորտալը:
Ինքնասպանության փորձը մահացու չի եղել, դատավորին անհապաղ հասցրել են հիվանդանոց ու վիրահատել, և այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում, ասված Է հաղորդագրության մեջ:
Միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 4-ին կայացած եզրափակիչ դատական նիստի ժամանակ, որտեղ քննվում Էր հանցավոր հանրակցություն ստեղծելու և զենքի անօրինական շրջանառության նպատակով նախահամաձայնության գործը, որով մեղադրանք Էր ներկայացված հինգ մարդու:
Դատավորը փորձել Է ինքնասպանություն գործել այն բանի կապակցությամբ, որ դատարանի ղեկավարությունը չեղարկել Է նրա պատրաստած որոշումը, որն արդարացնում Էր մեղադրյալներին, որոնց նա համարում Է անմեղ, և այն փոխարինել նոր դատավճռով, որով մեղադրյալները մեղավոր Էին ճանաչվում և ազատազրկման երկար ժամկետներ ստանում, նշում Է պորտալը:
Ինքնասպանության փորձ կատարած դատավորի խոսքով՝ գործում առկա ապացույցները հաստատում Էին մեղադրյալների անմեղությունը, մինչդեռ նոր դատավճիռն անմեղ մարդկանց դատապարտում Էր երկար տարիների բանտարկության: Այդ մասին նա գրել Է Facebook սոցիալական ցանցի իր օգտահաշվում, նախքան կմտներ դատարանի դահլիճ և կընթերցեր դատավճիռը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: