Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը ռեկորդային նվազագույն ցուցանիշ Է արձանագրել պաշտոնավարումն սկսելուց ի վեր: Այդ մասին վկայում են Realmeter հարավկորեական հետազոտական գործակալության տվյալները:
Գործակալության տվյալներով՝ Մուն Չժե Ինի պետական քաղաքականության հավանության վարկանիշը հոկտեմբերի առաջին շաբաթին կազմել Է ռեկորդային ցածր 44,4 տոկոս, ինչը 2,9 տոկոսային կետով պակաս Է, քան սեպտեմբերի վերջին շաբաթվա արդյունքը: Նախորդ նվազագույն ցուցանիշը (44,9 տոկոս) գրանցվել Է 2019 թվականի մարտին: Քաղաքացիների դժգոհության մակարդակը նույնպես ռեկորդային ցուցանիշներ Է արձանագրել: Ընդ որում՝ հարցման մասնակիցների 52,3 տոկոսից, որոնք բացասական գնահատական են տվել Հարավային Կորեայի ղեկավարի քաղաքականությանը, 40,6 տոկոսը կարծում Է, որ նախագահը «չափազանց վատ» Է կատարում իր պարտականությունները:
Հետազոտությունը հեռախոսային հարցազրույցի մեթոդով սեպտեմբերի 30-ից մինչեւ հոկտեմբերի 4-ն անցկացվել Է 2007 մարդկանց շրջանում, սխալի առավելագույն չափը 95 տոկոս հավանականությամբ չի գերազանցում 2,2 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: