Հայաստանն առաջիկայում պատրաստվում է տեղայնացնել Youtube-ը, WCIT 2019 համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Մենք ունենք այդ ծրագրերը: Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը բանակցում է Youtube-ի հետ այդ թեմայի շուրջ և ոչ միայն Youtube-ի, այլ մեծ ծրագրավորման ընկերությունների հետ, որոնց համար մենք Հայաստանում տեղայնացում չունենք: Մենք սկսել ենք բանակցել նրանց հետ», – ասաց փոխվարչապետը: