Մոսկվայի կառավարությունը Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) ընթացքում ներկայացրեց իր տաղավարն ու այն ծառայությունները, որոնք կարող է մատուցել համաժողովի մասնակիցներին ու հյուրերին:
Մոսկվայի կառավարության ինովացիոն տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Պորաբիչևը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ մեծանում է դրանցից օգտվողների քանակը:
«Մեր տաղավարը բաղկացած է մի քանի հիմնական ուղղություններից: Առաջինը բիզնեսի ուղղությունն է: Այստեղ ներկայացնում ենք, թե ինչ կազմակերպություններ են գործում Մոսկվայում և ինչ ծառայություններ կարող են մատուցել դրանք մարդկանց, որոնք գտնվում են այստեղ: Հաջորդ ուղղությունը մեծ ծրագրերինն է, որոնք իրականացնում է Մոսկվայի կառավարությունը, և որոնց մասնակցելու ենք հրավիրում բոլորին, ովքեր գտնվում են այստեղ»,- ասաց Պորաբիչևը: