Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը ցուցմունք է տվել։ Այս մասին «Փաստինֆո»֊ին հայտնեց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Նրա փոխանցմամբ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող է ճանաչվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27֊ի գիշերը երկու երիտասարդներ՝Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը, հետապնդել են Աննա Դանիբեկյանին՝ քայլելով զուգահեռ նկարել և հարցրել են, թե արդյոք նա համարում է իրեն «դռների տակ վնգստացող դատավոր»։ Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343֊րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով։
Երիտասարդները կալանավորված են։