Ռւսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը ATP վարկանիշային աղյուսակում:
Թենիսի համաշխարհային դասակարգման աղյուսակում Խաչանովը 9-րդն է, ինչպես նախորդ անգամ:
Վարկանիշային աղյուսակում առաջատարը սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է: Լավագույն 10-յակում են նաև Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, Դանիիլ Մեդվեդևը, Դոմինիկ Տիմը, Ալեքսանդր Զվերևը, Ստեֆանոս Ցիցիպասը, Քեյ Նիսիկորին և Ռոբերտ Բաուտիստա-Ագուստը: