Տիրոլում, Քիցբյուել առողջարանային քաղաքում հրաձգության զոհ են դարձել 5 մարդ, այդ թվում հրաձիգի նախկին զուգընկերուհին: Տղամարդն այս քայլին է գնացել խանդի հողի վրա, հաղորդում է Kurier թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, ժամը 4:00-5:00-ի սահմաններում: Պարբերականի տվյալներով՝ 25-ամյա տղամարդը եկել է իր նախկին ընկերուհու տուն: Դուռը նրա հայրն է բացել, որը խանդոտ տղամարդու առաջին զոհն է դարձել: Բացի այդ, տանը եղել են տղամարդու նախկին սիրելին, նրա մայրը, եղբայրը, ինչպես նաև նոր զուգընկերը:
Կատարվածից հետո տղամարդը ոստիկանություն է ներկայացել և խոստովանել է կատարվածի մասին: Քաղաքապետ Քլաուս Վինքլերը հայտարարել է, որ «այս կարգի ողբերգություն Քիցբյուելում երբեք չէր եղել»: