Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանգստյան տեսանյութը սիբիրյան տայգայում ծննդյան նախօրեին հրապարակել է ՌԻԱ Նովոստի-ն:
Կադրերում երևում է, թե ինչպես է երկրի առաջնորդը զբոսնում բնության գրկում, հիանում բնապատկերներով, ինչպես նաև սունկ հավաքում: Որպես հուշանվեր նա տայգայից իր գտած կոնն է տարել:
Նախագահին ընկերակցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նա իր հերթին հապալասի թուփ է փորել, որը Պուտինը խորհուրդ է տվել նրան տնկել իր հողամասում:
Ավելի վաղ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել էր, որ երկրի նախագահը նախօրեին հանգստացել է սիբիրյան տայգայում, որտեղ վայելել է աշնանային բնությունը, ինչպես նաև բացահայտել էր Պուտինի՝ ծննդյան հետ կապված ծրագրերը: Հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահը 67 տարեկան կդառնա: