Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է երեխաներին գոտիով ծեծելու օգտակարության մասին: Այս մասին հաղորդվում է նախագահի կայքէջում: Բելառուսի առաջնորդը խոստովանել է, որ երեխաներին պատժելու կողմնակից չէ, սակայն նշել է, որ երբեմն դրանից խուսափել չի ստացվում:
«Լավ ճիպոտը երբեմն նույնիսկ օգտակար է երեխայի համար»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Նա նաև նշել է, որ իր ավագ որդին՝ Վիկտոր Լուկաշենկոն, փոքր ժամանակ մի քանի անգամ «գոտիով հարվածներ ստացել է», իսկ միջնեկը՝ Դմիտրին՝ դա տեսնելով իրեն ավելի հանգիստ է պահել: Բելառուսի նախագահն ավելացրել է, որ երբեք չի պատժել իր կրտսեր՝ տասնհինգամյա որդուն, քանի որ նա «դրան արժանի չի եղել»: