Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին հայտարարել է, որ իմպիչմենտի սկսված գործընթացը ԱՄՆ նախագահին վստահ հաղթանակ կբերի 2020 թվականի նախագահական ընտրություններին: Նա գտնում է, որ Թրամփը կարող է հաղթանակ տանել ամերիկյան 50 նահանգներից 45-ում:
Մալվենիի կարծիքով՝ իմպիչմենտի գործընթացը բացառապես դրական ազդեցություն է գործում նրա քաղաքական ճակատագրի վրա:
Սպիտակ տան ներկայացուցիչը նաև նշում է, որ այս գործընթացի ձգձգումը քաղաքական տեսանկյունից օգնում է Թրամփին: