Thursday, 28 03 2024
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 5-ին ստորագրելիք փաստաթուղթը կարող է բեկում մտցնել տարածաշրջանում
ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել. «Հրապարակ»
Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ»
«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց. «Ժողովուրդ»
Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»
Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հրաժեշտ ԵՏՄ-ին․ Հայաստանի բացառիկ ընտրությունը

Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված աննախադեպ համերգով երեկ տրվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT 2019 մեկնարկը: Այսօր՝ հոկտեմբերի 7-ին WCIT 2019-ին բացման ելույթներով հանդես կգան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը: Այս տարի WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2 հազար մասնակից՝ 70 երկրից։ Հայաստանի կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը:

Ուշագրավ է, որ օրերի տարբերությամբ Երևանը դառնում է երկու մեծ գագաթաժողովների կազմակերպման վայր՝ իր վրա կենտրոնացնելով միլիոնավոր մարդկանց ուշադրությունը։ Իհարկե, միանգամայն տարբեր են ԵՏՄ-ի ու WCIT 2019-ի առաքելություններն ու օրակարգերը։ Կոչումով ու հետապնդած նպատակներով WCIT 2019-իը նույնիսկ կապ չունի քաղաքականության հետ, սակայն ապագան առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաներինն է։ Ի վերջո առաջադեմ աշխարհում բոլոր փոփոխությունները հենց այս ճանապարհով են տեղի ունենում և կախված այն հանգամանքից, թե որքան մենք կինտեգրվենք ՏՏ աշխարհին այդչափ մենք քաղաքակիրթ աշխարհի մաս կկազմենք։ Այլ խոսքով՝ WCIT 2019-ի գլոբալ, եթե կուզեք՝ արժեքային նշակությունը չափազանց մեծ է, որովհետև այն Հայաստանի քաղաքակրթական ընտրության դրսևորում է։ WCIT 2019-ը քաղաքակիրթ աշխարհի հետ երկխոսության հարթակ է, յուրահատուկ կամուրջ, որը մեր ազգային օրակարգը, երազանքը ինտեգրում է ապագայի, զարգացման տեսլականի հետ։ Ու խիստ նշանային է, որ այս համաժողովը հաջորդում է ԵՏՄ գագաթաժողովին՝ արտահայտելով մեր իրականության, Հայաստանի ռազմավարական տեսլականի ու պրակտիկ քաղաքականության կոնտրաստը։

ԵՏՄ-ն, մեծ հաշվով, Հայաստանին պարտադրված անցյալ է, որը սակայն նաև ընթացիկ իրական քաղաքականության դրսևորում է՝ մեծ իմաստով, մեր երկիրն ինտեգրելով կամ կցելով մի համակարգի, սլավոնա-մահմեդական ավտորիտար մշակույթի, որն որևէ ընդհանուր բան չունի ոչ միայն մեր երազանքների, հեղափոխության օրակարգի, այլ նաև՝ զարգացման պարադիգմայի հետ։ Ու թերևս խորհրդանական է, որ WCIT 2019-ի անցկացումով Հայաստանը կարծես հարաժեշտ է տալիս եվրասիական ավտորիտար իրականությանը, ԵՏՄ-ին՝ ձևակերպելով իր ռազմավարական տեսլականը, զարգացման բանաձևը։

WCIT 2019-ի անցկացումը խիստ կարևոր է նաև ներհայաստանյան դիկսուրսի, Ամուլսարի շուրջ ծագած հանրային քննարկումների ու բանվեճերի համատեսքտում, ինչը գալիս է հաստատելու այն համոզումն ու պնդումը, որ Հայաստանը ռեսուրս պետությունից արժեք ստեղծող պետություն դառնալու բոլոր նախադրյալներն ունի։

Այսպիսով WCIT 2019-ը գլոբալ նշանակություն ունեցող միջոցառում է, որն իրավմամբ խորհրդանշում է նոր Հայաստանի գոյությունը՝ դրան տալով յուրովի բովանդակություն, դառնալով անցյալի կարծրատիպերը հաղթահարելու ու ապագային ինտեգրվելու բանալի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում