Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը

Կովն ու բարբարոսը

Ես կով եմ։ Ավելի ճիշտ՝ կովը նա է, ում ես ներկայացնում եմ։ Կովը՝ ի դեմս ինձ։

Ես այդպես էլ լավ կով չդարձա։ Կաթս միշտ չէր գոհացնում կթվորին։

Լավ կով լինելու համար պետք էր մեջք ունենալ։ Իսկ ես մեջք չունեի։ Կթվորն ինձ չէր պաշտպանում։ Գլուխը կախ կովերին ավելի լավ էր վերաբերվում։ Գիտե՞ս քանի հորթ չունեցա կաթի պակասի վախից։ Անգամ տնտեսագիտության մեջ եզր կա՝ կթու կով, որը նշանակում է՝ քեզ կարողանում ես պահել, դեռ մի բան էլ հորթերիդ է մնում։

Այդպես էլ խելքը գլխին կթվոր չունեցա։

Առաջին տարիներին կովերին վատ էին վերաբերվում։ Առհասարակ, որևէ ապրանքի, հարստության հանդեպ պոստսովետական հասարակություններում մինչև այսօր վատ է վերաբերմունքը։

Կուրծքը գոլ ջրով կթելուց առաջ վարչապետի խորհրդով չլվանալը՝ մեկ, մինչև վերջին կաթիլը կթել-տանելը՝ երկու, պտուկից արյուն բերելը՝ երեք, հիվանդությունների կամ խոտ չլինելու դեպքում կթելը՝ չորս, կաթս թթվեցնելը՝ հինգ, քո կաթով ուրիշի հորթերին կերակրելը՝ վեց, ճաքած պտուկդ կթելը՝ յոթ։

Բայց ամենասարսափելին՝ կաթդ գետը լցնելն է։ Երբ կթվորդ բարբարոս է։

Այդպես էլ կթու կով չդարձա։

Կրկնեմ՝ տնտեսագիտության մեջ եզր կա՝ կթու կով, որը նշանակում է՝ ձեռնարկությունն իրեն կարողանում է պահել և երկարաժամկետ շահութաբերություն ապահովել։ Մեր ձեռնարկությունն այդպես էլ այս իմաստով կթու կով չդարձավ։

Սկզբում պետությունը պատերազմի մեջ էր։ Իսկ մենք միայն խաղաղության ապրանքներ էին արտադրում և խաղաղության ծառայություններ մատուցում։ Քանի որ սեփականաշնորհումը պետության տեսանկյունից շատ կարևոր, սակայն արդարության տեսանկյունից շատ կեղտոտ գործընթաց էր, չմասնակցեցինք սեփականաշնորհմանը։ Մյուս կողմից՝ ինչո՞վ մասնակցեինք։ Փող, մեծ իմաստով, չունեինք, վարկը ծանոթով ու ատկատով էր, ծնողներս չէին ֆայմել դիզել, հարուստ աներ չունեի, իսկ հարսանիքի քավոր՝ առհասարակ։ Ինձ համար անընդունելի էր անկախ պետությունում քավորի ինստիտուտին դիմելը։ Ես ի՜նչ իմանայի, որ Ռոբն ու Սերժը Հայաստանի իշխանության երեք ճյուղերը փոխարինելու էին այս ինստիտուտով։

Քավորի «ինստիտուտը» կարևորում են պետականություն չունեցող ժողովուրդները։ Որտեղ օրենքը չի գործում, այնտեղ այս «պաշտոնը» ավելի է կարևորվում։ Փչացածության (կոռուպցիայի) հենարանն է քավորը։ Եթե հասկանում ես ինչ է քաղաքացին, ապա չես կարող աջակցել հակապետական այդ ինստիտուտի գոյությանը։ Իսկ ես քաղաքացի եմ։

Միշտ խնդիր ունեինք աշխատավարձ և հարկերը վճարելիս։ Փողը չէր հերիքում։ Հիշում եմ՝ 1998-ին դիմեցի տիկնոջս, որ ոսկեղենը տար՝ վարկ վերցնեի։ Տվեց։ Հաշվեցի, որ տվածը չի հերիքում։ Աչքս դիպավ նշանի մատանուն։ Հայացքս բռնեց, ու արցունքներն աչքերին տվեց այդ մատանին ևս։ Ու վճարեցինք և՛ աշխատավարձը, և՛ հարկերը։

Հայաստանում հարուստ մարդկանց չեն սիրում։ Հայաստանում գործարարին չեն սիրում։ Գործարարին ընկալում են ինչպես կովի, որ պիտի կաթ տա, բայց թքած ունեն՝ սովա՞ծ է այդ կովը, թե՞ կուշտ։ Ո՞ր կաթ խմողն է մինչ այսօր կաթ խմելիս կովի մասին մտածել։

Հայաստանում ձեռնարկության գույքի նկատմամբ վատ են վերաբերվում, առհասարակ, հանրային միջոցներին վատ են վերաբերվում։

Մեր տպարանում բոլոր չօգտագործվող սենյակների լույսը վառ է։ Մեր գրասենյակի օդորակիչը երբ միացված է, միաժամանակ՝ դրսի դուռը բաց է։ Տպավորություն է, որ մերոնք նպատակ ունեն այդ խեղճ օդորակիչով շրջակա բոլոր փողոցները հովացնել։

Քանիսս ենք ականատես եղել, որ աղբը տան պատուհանից շպրտել են ցած, որ մեքենայից աղբ են դուրս շպրտում, էլ չեմ խոսում ծխախոտի մասին։ Տպավորություն է, որ հանրային Հայաստանը տեր չունի։ Անտեր է։ Երբ ձմռանը գալիս եմ աշխատանքի, բահը վերցնում եմ՝ շքամուտքի և մայթի ձյունը մաքրում, մեկ էլ՝ գալիս են բահը ձեռքիցս վերցնում։ Այ սիրելիս, ախր մինչ իմ գալը քեզ վտանգելով մտել ես ներս։ Ու չես մտածել քեզանից հետո եկողների մասին։ Հիմա դուրս եկար քիչ է, դեռ բահն էլ խլում ես, որ ինքդ մաքրես։

Մեզ՝ քաղաքացիներիս, մեր իշխանությունները այդպես էլ չթողեցին հարկատու դառնալ։ Առ այսօր մարդն աշխատավարձ ստանալիս ասում է՝ կեղտոտն այսքան է, իսկ մաքուրը այսքան։ Ոչ թե աշխատավարձս այսքան է, և ես հարկատուս հարկ եմ վճարում։ Այլ՝ կեղտոտ ու մաքուր։ Քանի որ մեր փոխարեն այն կով ձեռնարկությունն է անում այդ գործը, սուսուփուս։ Ոչ էլ հասկանում ենք, որ հարկ ենք վճարել, քանի որ ինչ պայմանավորվել ենք գործատուի հետ, այն էլ վճարել է մեզ։ Հարկն էլ իր գրպանից է վճարել։ Ու քանի որ մեր մեծամասնությունը այդպես էլ գրպանից փող չի հանել ու վճարել, իրեն հարկատու չի զգացել։

Կաթը կերել է ու երբեք չի տվել։

Դե մեզանից ոմանք դառնում են իշխանություն։ Տարբեր առիթներով ու պատճառներով։ Ու քանի որ գործարարի վրա թաբու է դրած իշխանությունում գտնվելու, և քանի որ բացի գործարարներից շատ քիչ քաղաքացիներ են իրենց հարկերը կառավարում, ապա իշխանությունում հարկատուներ չեն հայտնվում, որ մի օր վերցրել և հարկային տեսչության հաշվեհամարին հարկի գումար են փոխանցել։

Դե քանի որ վճարելու ղադրը չգիտեն, քանի որ երբեք իրենց տիկնոջ նշանի մատանին հարկ վճարելու համար «զալոգ» չեն դրել, ապա այդ կուտակված հարկերի նկատմամբ շատ հանրային են վերաբերվում։ Ինչպես մեր աշխատակիցները շքամուտքում կուտակված ձյանը, կամ օդորակիչը միացրած ժամանակ դռան բաց լինելուն։

Ու սկսում են քո տված կաթը տալ ուրիշին, քեզ կթել՝ երբ սոված ես ու հիվանդ, երբ պտուկդ ճաքել է, ու անտարբերությամբ կաթդ թթվեցնել։

Բայց ամենից անտանելին այն է, երբ կաթդ գետն են լցնում։ Բարբարոսները։ Քանի որ երբեք կաթ չեն տվել ու կաթ տվողի ղադրը չգիտեն։

Ամենասարսափելին մեզ՝ կով հարկատուներիս համար այն է, երբ պաշտոնյան մինչ այդ աշխատել է որոշ ՀԿ-ներում (ոչ բոլորն են այդպիսին), որտեղ խմել է արտասահմանյան կաթ, կամ մեկ-մեկ էլ տեղական։ ՀԿ-ները, երբ արտասահմանյան կաթը պրծնում է, սկսում են փնտրել մոլորված կով, որ բռնեն կթեն, իսկ մեկ-մեկ էլ՝ կթելուց հետո մենակ կոտոշներն են մնում։ Նրանք այդ պրոցեսը ֆանդրայզինգ են անվանում։ Հիմա էս օտարի կաթ խմածը հենց դառնում է չինովնիկ՝ որոշում է, որ պետական կաթն արագորեն բաժանելու համար է։ Այն էլ այնպիսի տեղեր, որտեղ բաժանելու թիվը չի երևա։

Ես կովերիս անունից ասում եմ. մեր վճարած հարկերի նկատմամբ թույլ չենք տա այդպիսի թքողական ու անտեր վերաբերմունք։ Ով այդպես կվարվի՝ իշխանությունում նրա գտնվելու օրերի հետհաշվարկն արդեն սկսել է։

Արմեն Մարտիրոսյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում