Ռուսաստանցի միլիարդատեր Իգոր Ռիբակովը բացատրել է, թե ինչու է 20 հազար դոլար նետել Սանկտ Պետերբուրգում կայացած գործարար համաժողովի հանդիսատեսի վրա: Նրա խոսքերը մեջբերել է Չելյաբինսկի «74.ru» պորտալը:
Գործարարի ելույթը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի սկզբին: «Սրանք իմ ներդրումներն են իմ նպատակի իրականացման գործում: Ես ներդրող եմ, և երբ ներդրողը ինչ-որ տեղ ներդրում է անում, չի ափսոսում այդ գումարը»,- բացատրել է գործարարը: Ինչպես պարզաբանում է պորտալը, ելույթի համար նա 200 հազար դոլար է վաստակել, իսկ դահլիճ նետված գումարը նա քեշբեկ է անվանել հանդիսատեսի համար:
Գործարարը գրավում է 78-րդ տեղը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում: Նրա կարողությունը գնահատվում է 1.3 միլիարդ դոլար: Ռիբակովը «Տեխնոնիկոլ» կորպորացիայի համասեփականատերն է, Larix վենչուրային հիմնադրամի հիմնադիրը և «Տնտեսական զարգացման արագացման ինստիտուտի» հիմնադիրը («Ռիբակովի հիմնադրամ»):